Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Ուսումնասիրությունները Սեւանա լճի համար շարունակվում են

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ Հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնում խեցգետնաբանական  հետազոտությունները ցույց են տալիս, որ Սեւանա լճի խեցգետնի պոպուլյացիայի վիճակը շարունակվում է վատանալ: Խեցգետնի անօրինական որսի հետեւանքով պաշարները սպառվել են, եւ կենսառեսուրսը գտնվում է ոչնչացման եզրին: Հիվանդ կենդանիների մասնաբաժինը լճում կազմել է մոտ 7 տոկոս: Մշակվել  եւ ՀՀ կառավարությանն է ներկայացվել խեցգետնի ռեսուրսների կառավարման առաջարկներ:

2022թ. սկզբին սիգի ընդհանուր պաշարը լճի  պելագիայում կազմել է 5049.28 տոննա,որի մեջ արդյունագործական պաշարների մասնաբաժինը կազմել է մոտ 757.39 տոննա:Որոշվել է անհրաժեշտության դեպքում առաջարկել ձկան որսի լրացուցիչ քվոտայի հատկացում շուրջ 300 տոննա սիգի համար,ինչը կազմում է արդյունագործական պաշարի 39.6 տոկոսը:2022թ. ձկան որսի թույլատրելի ընդհանուր քվոտան կազմել է 600 տոննա:

Որոշվել են 2022-2023 թվականների համար որսի օբյեկտ հանդիսացող վայրերը, որսի թույլատրելի չափաքանակները, սահմանվել են որսի ժամկետները:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ