Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է անհապաղ արձագանքեն. ՀՀ ՄԻՊ-ն արձագանքել է Բաքվի դատարանի որոշմանը

Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը Բաքվում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ չպահպանելով մարդու իրավունքներին առնչվող միջազգային իրավական չափանիշներն ու երաշխիքները. թվիթերի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

«Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է անհապաղ արձագանքեն»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր Բաքվի դատարանը հուլիսի 29-ին Հակարիի անցակետից առևանգված ու գերեվարված 68-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման։