Նոյեմբերի 8-ին Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների ամենամյա հանդիպումը։
Նախատեսվում է քննարկել ԱՊՀ տարածքում տարածաշրջանային անվտանգության արդիական խնդիրները, ինչպես նաև անվտանգության ոլորտում երկկողմ և բազմակողմ ձևաչափերում երկրների գործնական փոխգործակցությանը վերաբերող հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ:
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցելու Մոսկվայում կայանալիք հանդիպմանը: