Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ակնհայտ է, որ ՀՀ կառավարությունն արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն է իրականացնում. Ստեփան Դանիելյան

03/11/2023
- Քաղաքականություն

Ամեն ինչ շատ պարզ և ակնհայտ է. որևէ գաղտնիք չկա, որ ՀՀ կառավարությունն արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն է իրականացնում։ Հաշվի առնելով, որ աշխարհում տեղի է ունենում թեժ բևեռացում՝ ի դեմս Երկրագնդի տարբեր կետերում ընթացող պատերազմական գործողությունների, ՀՀ արտաքին վեկտորի փոփոխությունը պատերազմական կողմերի միջև ընտրություն կատարել է նշանակում։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի այն հայտարարությանը, որ ԵՄ դիտորդների առաքելության ընդլայնումն ու մանդատի ուժեղացումը ՀՀ օրակարգում են։

 «Եթե հաշվի առնենք, որ ԵՄ դիտորդներն, ըստ ընդունված կարծիքի, նախկին զինվորականներ և հետախույզներ են, ապա սա ապագայում ռազմաբազայի ստեղծման նախնական քայլ է, նախնական զոնդաժ։

Խոսքն արդեն գնում է պաշտոնյաների մակարդակով Հայաստանում ռուսական ռազմաբազայի անիմաստությունն ընդգծելու մասին՝ հաշվի առնելով, որ ՀՀ սահմանների նկատմամբ ագրեսիա է կատարվում, մինչդեռ ո՛չ ռուսական ռազմաբազան, ո՛չ ՀԱՊԿ-ը որևէ քայլ չեն ձեռնարկում։

Սակայն այս ամենում մի շատ հետաքրքիր բան կա. երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ «Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այնքան, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի», հարց է առաջանում. այսինքն՝ եթե  դու մոտենաս ԵՄ-ին, և ինչ-որ պահի նա ասի, որ ավելին թույլ չի տալիս, ո՞րն է այդ ժամանակ լուծումը լինելու։ Ստացվում է՝ գնում ես մի տեղ, որտեղ քեզ պետք է որոշեն՝ ինչ են քեզ թույլ տալիս, ինչ՝ ոչ»,- ասաց Ստեփան Դանիելյանը։

Նրա խոսքով՝ այս ամենը պատերազմի, Արցախի կորստի և ՀՀ տարածքների օկուպացմանը հանգեցրած ՀՀ արտաքին քաղաքականության շարունակությունն է։

Ինչ վերաբերում է ՀՀ արտաքին վեկտորի փոփոխության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշմանը՝ վերլուծաբանն ընդգծեց՝ այդ երկիրը, ի հաշիվ Հայաստանի, Հարավային Կովկասում արդեն իսկ շատ բան է զիջել Թուրքիային։

«Այստեղ, բնականաբար, կան ՀՀ իշխանությունների սխալները, իսկ գուցե նաև՝ նպատակադրված սխալները, բայց մյուս կողմից գիտենք, որ գործող վարչապետի իշխանափոխություն թույլ չտալու գործում մեծ դեր է կատարել Ռուսաստանը։ Այստեղ բավական շատ հարցեր են առաջանում։

Ամեն դեպքում, Ռուսաստանը բավական թուլացած է, և նույնիսկ արդեն հարց է՝ Կովկասում Թուրքիայից հետո ո՞վ է հաջորդ ամենաազդեցիկ դերակատարը՝ Ռուսաստանը, թե Իրանը»,-ամփոփեց մեր զրուցակիցը։

Նախորդ գրառումը

Կառուցապատողը «Կարմիր գրքում» գրանցված ծառեր է հատել

Հաջորդ գրառումը

Այժմ կարևոր է, որ յուրաքանչյուր ոք, ով ունի «խաղաղության բանալիները», հաղթահարի ինքն իրեն և բռնի փոխադարձ վստահության ճանապարհը. Բերբոք

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեկնարկում է հայ և թուրք երիտասարդների համար նախատեսված ծրագիր

23/07/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Նորություններ

Որքան խորն են հակահայկական և թրքամետ քաղաքական «քաղցկեղի բջիջները» ներթափանցել միջազգային կառույցներ. Արման Աբովյան

23/07/2026
Հաջորդ գրառումը

Այժմ կարևոր է, որ յուրաքանչյուր ոք, ով ունի «խաղաղության բանալիները», հաղթահարի ինքն իրեն և բռնի փոխադարձ վստահության ճանապարհը. Բերբոք

Լրահոս

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Հայտարարություն զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ

24/07/2026

Հասարակական մի շարք կազմակերպություններ մտահոգությունն են հայտնում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների շարունակական մահերի առնչությամբ։ ՀԿ-ների հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․...

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական