Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գազայի պատերազմի իրանական արձագանքները

02/11/2023
- Վերլուծություն

Իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերջին դեպքերը ցույց են տալիս, որ Մերձավոր Արևելքում հերթական անգամ սասանվում են անվտանգային և կայունության համակարգերը: Ակնհայտ է, որ այդ գործընթացներում առնվազն հետաքրքրված է, իսկ որոշ դեպքերում էլ ենթադրաբար ներգրավված է իրանական կողմը, քանի որ այս կամ այն կերպ շոշափվում են տարածաշրջանում Թեհրանի շահերը: Եվ ահա այս ռազմաքաղաքական դեպքերն իրենց նուրբ ու զգայուն կողմերով արձագանք են գտնում իրանական հասարակական շրջանակներում, որոնց ակնդետ անդրադառնում է տեղի մամուլը:   

Գազայում պատերազմի մեկ ամիսը լրանալու կապակցությամբ «Քեյհան» թերթը գրում է, որ Սիոնիստական շրջանակները խոստովանում են, որ իրենք պարտվել են: Ըստ թերթի, իրականում նրանք պարտվել են դեռևս «Ալ-Աքսայի փոթորիկ» անունը ստացած գործողությունից շատ ավելի առաջ, իսկ «Ալ-Աղսան» այդ ձախողումը դարձրել է վերջնական: Ներկայումս խնդրահարույց է Գազայի սահմանում գտնվող իսրայելական բանակի 380 հազար ցամաքային զորքերի ճակատագիրը, քանի որ զինվորները չգիտեն իրենց անելիքը:  

Հետաքրքրական դիտարկում է կատարել «Ջավան» թերթը, ըստ որի, Թել Ավիվը պարտվեց հասարակական կարծիքի ճակատամարտում՝ ընդգծելով, որ եթե առ այսօր տարբեր երկրներում սիոնիստական վարչակարգի դեմ բողոքի ցույցեր էին ընթանում, ապա ներկայումս պաղեստինցիների նկատմամբ աջակցությունը հասել է քաղաքական գործիչների մակարդակին: Այդ մասին է վկայում այն, որ Իսպանիայի կառավարությունը կոչ է արել խզել հարաբերությունները Թել Ավիվի հետ, իսկ Եվրամիության 27 անդամ երկրների ղեկավարներն իրենց մտահոգությունն են հայտնել Գազայում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ:  

Մինչդեռ «Էըթեմադ» թերթը գրում է, որ Գազայի հատվածում հումանիտար իրավիճակն այնքան անմխիթար է, որ հնարավոր չէ նկարագրել, և սիոնիստական ագրեսիայի սկզբից ի վեր Գազայի հատվածում նահատակվել է Պաղեստինի ավելի քան 8000 քաղաքացի, որոնց 70%-ը կանայք, երեխաներ և ծերեր են։  

«Վաթան Էմրուզ» թերթն էլ անդրադառնալով Իսրայելի անընդմեջ պարտություններին Գազայի մատույցներում՝ կանխատեսում է, որ պատերազմի համար ավելի հավանական է առնվազն 3 տարբերակ. նախ՝ սիոնիստները կհրաժարվեն ցամաքային հարձակումից և կբավարարվեն միայն Գազայի վրա անկանոն ու լայնածավալ ռմբակոծությամբ։ Երկրորդ տարբերակն այն է, որ Իսրայելի իշխանությունները կանցնեն լայնածավալ հարձակման, որի դեպքում կունենան ծանր կորուստներ։ Վերջին տարբերակը, որին Նեթանյահուն ավելի հակված է, սահմանափակ ցամաքային հարձակումն է օկուպացված տարածքների ներսում իր դեմքը վերականգնելու և արագ հետ քաշումը կորուստներից խուսափելու համար:  

«Կեղտոտ իշխանությունը և չարանենգ մարդը» վերնագրով հոդվածում «Ջավան» օրաթերթը գրում է, որ աշխարհում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների դատապարտման շրջանակում Իրանում հրեա հայրենակիցները օրերս ցույցեր են կազմակերպել Թեհրան, Քերմանշահ, Սպահան, Յազդ և Շիրազ քաղաքներում՝ բողոքելով Սիոնիստական ռեժիմի վայրագ ու անմարդկային գործողությունների նկատմամբ։ Ակնհայտ է, որ Իրանի հրեական համայնքը չէր էլ կարող այլ կարծիք արտահայտեր: Սակայն հետաքրքրական է, որ նույն թեման է զարգացնում «Ֆարհիխթեգան» թերթը: Վերջինս նկատում է, որ ԱՄՆ-ում Սիոնիստական վարչակարգի դեմ հրեական ասոցիացիայի անդամները նույնիսկ շրջափակել են Նյու Յորքի «Grand Central» տերմինալը՝ հաջակցություն Պաղեստինի: Այս խմբավորումները նախկինում հանրահավաքներ են անցկացրել ԱՄՆ Կոնգրեսում՝ «հրադադար՝ հենց հիմա» կարգախոսով, որը ճնշել է ոստիկանությունը։ Փաստորեն, ստացվում է, որ ամերիկյան միջավայրում խոչընդոտներ են ստեղծում ազատ խոսքի տարածման համար, իսկ Իրանում նույն հրեաներն ավելի անկաշկանդ են գործում: Ակնհայտ է, որ աշխարհի հրեական տարբեր համայնքներ որոշ հարցերում ունեն տարբեր մոտեցումներ:

Վերոնշյալի համատեքստում թերևս ավելի իրատեսական դիրքերից «Քեյհան»  թերթը գրում է, որ Իրանը ոչ մի ազգի փոխարեն ուրիշների դեմ պատերազմի մեջ չի մտնելու: Ավելին՝ Իսլամական հեղափոխության դիսկուրսը հիմնված է ազգերի զարթոնքի ու հզորացման վրա և հենց այդ ռազմավարությունն է, որ մինչ այժմ չեզոքացրել է Արևմտյան Ասիայի տարածաշրջանում Իրանի դեմ ԱՄՆ-ի տարբեր սցենարները։ Ակնհայտ է, որ այս դրույթը, որն ընկած է Իրանի արտաքին քաղաքականության հիմքում, հարկ է բոլոր դեպքերում հաշվի առնել տարածաշրջանային զարգացումներում իրանական կոորդինատները հաշվարկելու դեպքում: Այստեղից էլ կարելի է եզրակացնել, որ իրանական քաղաքական ճկուն միտքն դեռևս ի զորու է տարածաշրջանային սուր բնույթի հարցերը լուծել բանակցությունների միջոցով՝ զերծ պահելով Թեհրանին ուղղակի միջամտություններից: Ասել է, թե Իրանի սահմաններից դուրս առաջացած որևէ հակամարտություն չպետք է ներմուծվի իրանական օրակարգ և Իրանին անհրաժեշտ է խուսափել տարածաշրջանային որևէ հակամարտությանը բացահայտ և գործող կողմի կարգավիճակով ներկայանալուց:      

Հարկ է նկատի ունենալ տնտեսության բնագավառում Իրանի ունեցած հաջողությունները: «Վաթանե Էմրուզ» օրաթերթը քննարկելով Իրանի նավթի արտահանման աճի ցուցանիշները՝ եզրակացնում է, որ նավթի օրական արդյունահանման ավելացումը մինչև 3,4 միլիոն բարելի արտահանումը, գազի արտահանման կրկնապատկումը ցույց են տալիս Իրանի հաջողություններն անգամ ամենադաժան պատժամիջոցների ժամանակ։ «Քեյհան» թերթն էլ արձանագրում է, որ չնայած խիստ պատժամիջոցներին, Իրանը 10 տեղով բարձրացել է աշխարհի 191 երկրների տնտեսական աճի վարկանիշում։ Արժույթի միջազգային հիմնադրամը 2023 թվականին Իրանի տնտեսական աճը գնահատել է 2,97 %։ Այսպիսով, տարածաշրջանային հակամարտությունների համատեքստում փոքր ինչ բարելավում է իրանական տնտեսությունը:             

 

Կարեն Մկրտչյան

Իրանագետ 

Նախորդ գրառումը

Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել Երևանի սահմանների ճշտման գործընթացը հարևան համայնքների հետ

Հաջորդ գրառումը

Միշուստինը Կապանում ռուսական հյուպատոսություն բացելու փաստաթուղթը ստորագրել է

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ի՞նչ է ասել Մերցը Փաշինյանին՝ Ալիեւից անմիջապես հետո. Հակոբ Բադալյան

23/07/2026
Հրապարակախոսություն

Պետք է անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններից հետո քաղաքական ուժերը շնորհավորեն միմյանց. Վահե Հովհաննիսյան

23/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ. Սուրեն Սուրենյանց

22/07/2026
Հաջորդ գրառումը

Միշուստինը Կապանում ռուսական հյուպատոսություն բացելու փաստաթուղթը ստորագրել է

Լրահոս

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Հայտարարություն զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ

24/07/2026

Հասարակական մի շարք կազմակերպություններ մտահոգությունն են հայտնում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների շարունակական մահերի առնչությամբ։ ՀԿ-ների հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․...

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական