Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

-Այտա, էս ինչ լավ էրեխեք են, շշմելու…

03/11/2023
- 03 Նոյեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ես էս տարիքիս՝ դեռ ապշում եմ, թե ինչ սիրուն բան է թատրոնը, այ մարդ, շշմելու սիրուն է: Էս տարիքիս՝ ամեն օր սիրահարվում եմ էդ սիրունին»,- մեր վերջին հարցազրույցի ժամանակ ասաց Վարպետը:

Չգիտեինք, կամ չէինք ուզում գիտենալ, ընդունել, համակերպվել, որ նա վերջին օրերն է ապրում երկրային կյանքում:

Դժվարանում էր նստել, թիկն էր տվել իր թախտին, ծանր էր շնչում՝ հևոցով: Ասաց՝ քանի եկել ես, աչքերիցդ էլ երեւում է, որ անհարմար ես զգում ինձ շատ խոսեցնել, ես ասեմ, դու լսի:
Ու խոսեց…10 րոպե, 20, կես ժամ, 40 րոպե: Ընթացքում հեւքը սաստկանում էր, օպերատորին աչքունքով հասկացնում էի, որ տեսախցիկն անջատի, չէի ուզում Վարպետին այդ վիճակում նկարել: Իսկ նա ուժերը հավաքում էր, ջրից մի կում անում ու պատմում…

«Գալիս են է՜, ամեն գիշեր  երազիս գալիս են Խորիկը, Ֆրունզը, մյուսները: Ասում եմ՝ տղերք, էդ ինչի էդքան շուտ գնացիք, ինձ մենակ թողեցիք: Ես ամաչում եմ. ես կամ, դուք՝ չէ: Ինձ էլ հետներդ տանեիք էլի, դժվար է՞ր:

Ախր նրանք գնացին, ես ինչի՞ մնացի: Մնացի, որ էս սիրուն, սուրբ հողի վրա տեսնեմ՝ ոնց են իրար ուտո՞ւմ: Ու ինչի՞ համար… աթոռի, պաշտոնի: Սրանք Հայրենիքին ծառայելու համար չեն իրար փոր թափում, Հայրենիքն իրենց ծառայեցնելու համար են մրցում, թե ով առաջինը կնստի էդ անտեր աթոռին»,- դառնացած ասաց, ու ձայնն ավելի նվաղեց:

Երկիրն ընտրությունների էր պատրաստվում, թե ընտրությունները նոր էին ավարտվել. լավ չեմ հիշում, բայց Սոս Սարգսյանն անչափ դառնացած էր:

Նրա ստեղծած Համազգային պետական թատրոնը նրա մահվանից հետո՝ ամեն տարի, հոկտեմբերի 24-ին, նրա ծննդայն օրը, բեմ է հանում «Ծննդյան տոները սենյոր Կուպելլոյի տանը» ներկայացումը: Որովհետեւ այն Վարպետն է բեմադրել ու թողել իր թատրոնին:

«4 տարի բեմադրեց: Երկա՜ր բեմադրեց: Այն ժամանակ զարմանում էինք՝ ինչո՞ւ այդքան երկար: Հերոսը տիկնիկագործ է: Նա տիկնիկներ է սարքում ու բաժանում բոլորին: Տիկնիկները պատրաստում է  բծախնդրորեն, որպեսզի ամեն տիկնիկ  իր կերպարով նման լինի նրան, ում նվիրելու է ինքը: Հիմա եմ հասկանում, թե Վարպետն ինչու այդքան երկար բեմադրեց այս ներկայացումը: Որովհետեւ ինքն էլ իր տիկնիկագործի նման էր՝ բծախնդրորեն աշխատում «իր տիկնիկի»՝ այս ներկայացման վրա, որպեսզի անթերի լինի, կատարյալ լինի ու այդպես անթերի-կատարյալ՝ այն նվիրի-թողնի մեզ»,- պատմեց Համազգային պետական թատրոնի դերասան Արման Նավասարդյանը, որին դեռ ուսանող ժամանակներից է Սոս Սարգսյանը նկատել, «աճեցրել» ու բերել իր թատրոն:

Արմանին ասացի՝ գիտե՞ս Վարպետն ինչ էր ասում քո մասին: Ծիծաղեց՝ իմ մասին բան է ասե՞լ: Պատմեցի. ասում էր՝ Արմանս լավն է, ափսոս, որ շուտ չի ծնվել, որ իմ ժամանակներում լիներ, ռեժիսորները նրան ձեռձեռից կխլեին: Նահապետական, պինդ հայի ի՜նչ կերպարներ կխաղար կինոյում:

Արմանը, Նարինեն, Տաթեւը, Վարշամը, Գագիկը, Մխիթարը… բոլորին ասում էր՝ էրեխեքս: Նրանք էլ թոռան պես էին վերաբերվում Վարպետին: Թոռներով հարուստ մի մեծ կուռ  ընտանիք թողեց իրենից հետո Սոս Սարգսյանը՝ տաղանդավոր, համուհոտով, միասնական, աշխատասեր ու միշտ իրենց Պապին հիշող, մեծարող, նվիրված:

20-25 տարի առաջ, երբ Վարպետը Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ռեկտորն էր, նաեւ ընդունելության քննություններ էր ընդունում հանձնաժողովի կազմում:

Այն ժամանակ ընդամենը մի քանի հեռուստաընկերություն կար: Զանգահարեցի ինստիտուտ՝ կարելի՞ է դերասանական կամ ռեժիոսորական բաժնի ընդունելության քննությունները նկարահանել ռեպորտաժի համար:

Թույլ տվեցին:

Օպերատորի հետ գնացի:

Դիմորդները հերթով մտնում էին: Մեկը՝ համարձակ, մյուսը՝ վախվորած: Ամառվա շոգ օր էր:
Հենց դիմորդը ներս էր մտնում, Վարպետը հարցնում էր՝ աչիկ ջան, կամ տղա ջան, որտեղացի՞ ես:

Հենց այս կամ այն գյուղի կամ մարզային քաղաքի անուն էին տալիս, կոնֆետ տեսած երեխայի պես Վարպետն ուրախանում էր:

Էտյուդը ինչքան էլ վատ անեին, ասում էր՝ լավ երեխա ա, բարձր դրեք, թող ընդունվի:
Հանձնաժաղովի անդամները հակառակվում էին՝ ախր Սոս Արտաշեսովիչ, ոչ մի նորմալ բան չարեց, ո՞նց բարձր նշանակենք:

-Այտա, Լոռուց  է, բարբառով էլ խոոսում էր, մեր բեմին բարբառներ են պետք: Բարբառը հարստություն է: Բարբառ իմացողին, սարուդաշտում  ման եկածին բա կկտրե՞ն: Ես իմ փայ «5»-ը նշանակում եմ:

Հաջորդ դիմորդն էր մտնում, նախ պատասխանում էր՝  որտեղից է, հետո  էտյուդն անում, քիչումիչ հարցերին պատասխանում:

-Ինչ լավ երեխա էր, տեսա՞ք: Շիրակից էր: Թշերը կարմիր: Ով գիտի՝ տնեցիք հողագործ են, նախրապան, էրեխեն իրենց օգնի՞, թե էտյուդ պարապի: Էս շոգ-կրակին եկել, Երեւան է հասել: Բարձր դրեք, թող գնա, տնեցոնցն ուրախացնի: …Ես իմ փայ «4»-ը նշանակեցի արդեն:
Վաղուց ընդունելության քննություններին «4», «5» չէին դնում. կարգը փոխվել էր՝ մինչեւ 20-ը միավոներ էին նշանակում, իսկ Սոս Սարգսյանը, միեւնույն է, «4», «5» էր նշանակում:

Երբ ձիգ կեցվածքով, հայկական դիմագծերով, սեւ աչքունքով, բարեկիրթ շարժուձեւով տղաներ էին մտնում քննասենյակ, երկու ոտքը մի կոշիկ էր դնում, թե՝  անպայման ընդունեք:

-Այտա, ազնվական ցեղ է, չեք տեսնո՞ւմ: Էս տեսակներին պիտի պաշտպանես, փայփայես, ազնվականությունը մեռնում է ախր: Ազնվական արյունը հազարի մեջ էլ ջոկվում է: Պիտի էս տեսակին բեմ հանես, որ մարդիկ տեսնեն, իմանան՝ որն է իսկական ազնվացեղ հայը, իսկական տղամարդը: Որ տեսնեն ու ուզեն նրա նման լինել: Ջահել աղջիկն ուզենա էդ տեսակ ազնվական հայ տղամարդուց երեխա ունենալ: …Էս ինչ լավ երեխեք էն, այ մարդ, շշմելու է, է՜, շշմելու…

ՆԱԻՐ ՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ջահակրի» 2023 թ. յաւելուածները

Հաջորդ գրառումը

Հր. ԱՃԱՌՅԱՆ. Շուշի քաղաքում …

Համանման Հոդվածներ

05 Հունիսի, 2026

Թողեք Հայաստանն ի՛նքն անի ի՛ր ընտրությունը

05/06/2026
05 Հունիսի, 2026

«TRIPP նախագիծը իրանական քաղաքական դիսկուրսում. Պաշտոնական դիրքորոշումներ եվ պահպանողական շրջանակների գնահատականներ»

05/06/2026
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026
05 Հունիսի, 2026

Յստակեցում՝ պատասխանելով մեզի ուղղուած բազմաթիւ հարցումներուն

05/06/2026
Հաջորդ գրառումը

Հր. ԱՃԱՌՅԱՆ. Շուշի քաղաքում ...

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026

Կասպից ծովում ջրի մակարդակը նվազում է, և այն մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական