Տաթևիկ Վիրաբյանի ասածները ես էլ եմ ասել, բայց իմ հետևից չեն եկել. հայտարարել է ընդդիմադիր հայացքներով աչքի ընկնող կինոռեժիսոր Հովհաննես Իշխանյանը։
Նշենք, որ սեպտեմբերի 19-ին՝ Արցախի հանձնման օրերին, Տաթև Վիրաբյանը (Տաթև Արցախ) ֆեյսբուքյան էջում գրառում է արել «Առավոտյան Երեւանի գլխավոր փողոցները հարկավոր է կաթվածահար անել: Գիշերը պահեստավորեք մեքենաների անիվներ եւ դրանք վաղը կրակի տվեք կենտրոնական փողոցներում…»։
Դրանից հետո Տաթևը կալանավորվել է 2 ամսով։
Հովհաննես Իշխանյանն այդ առնչությամբ գրել է.
«Ժամանակին, երբ Թուրքիայում Էրդողանին Ֆեյսբուքում ծաղրելու համար բանտարկում էին, ասում էինք՝ էս ով են էս հետամնացները։
Հիմա երկու անչափահաս երեխաների մորը՝ Տաթև Վիրաբյանին կամ միակողմանի ծնողազուրկ անչափահաս տղային՝ Սամվել Միրզոյանին ապօրինի կալանավորելողները համատեղ հետամնացությամբ են զբաղվում Էրդողանի ու Ալիևի հետ։
Ինչքան էլ Եվրոխորհրդում ծափերի արժանանան, դրանից հետամնացի կաշին չի փոխվելու»։