Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԵՐ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՐԴԵՆ ՍՊԱՌՎԵԼ Է»

03/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ի. Պ.

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը կարծում է, որ դպրոցական դասագրքեր կազմելու գործընթացին ուսուցիչները պետք է ավելի ակտիվ մասնակցեն:

Երեկ «Հենարան» ակումբում Անահիտ Բախշյանը տեղեկացրեց, որ կրթության ու գիտության նախարարի` 2012-ի նոյեմբերի հրամանով այս տարի հրատարակվող բոլոր դասագրքերը պետք է անցնեին փորձարկում 90 դպրոցներում, սակայն 90 դպրոցներից միայն 12-ն են նորմալ կարծիք հայտնել դասագրքերի վերաբերյալ:

Ըստ Անահիտ Բախշյանի` ուսուցիչները դժգոհում են դասագրքերի որակից, սակայն դրանք կազմելու ժամանակ նույն ուսուցիչները պասիվ են, եւ դպրոցներում դասագրքերի փորձարկումը շատ վատ է կատարվել: Նույնիսկ որոշ առարկաների դասագրքերի տակ տնօրենները երկու տողով են եզրակացություն թողել գրեթե առանց ուսումնասիրելու դասագրքերը: «Ընդհանրապես դասագրքերի ստեղծման համակարգն այսօր իրեն արդեն սպառել է: Մեր երկրում դասագրքաստեղծման գործընթացն արմատապես պետք է փոխվի», հավելեց տիկին Բախշյանը:

Իսկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը նշեց, որ դասագրքերին ու տետրերին պետք է այլընտրանք դառնա համակարգիչը, եւ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում աշակերտներն այսուհետեւ դասերին հաճախելու են նեթբուքներով ու նոթբուքներով: Աշոտ Բլեյանը կողմնակից է ուսումնական գործընթացներում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, քանի որ շնորհիվ դրանց ուսուցիչն ինքն է դառնում արդեն դասի բովանդակության ստեղծողը. «Իսկ եթե նրան տալիս եք դասագիրքը, ապա ուսուցիչը դառնում է զուտ դրա սպառողը»: Նույնիսկ կրթահամալիրում կիրառվող դասագրքերի տպագրմանը, ըստ Աշոտ Բլեյանի, իրենց ուսուցիչներն ունեն մասնակցություն, բայց քանի որ ներսում իրականացվում է հեղինակային կրթական ծրագիր, ապա դասագրքերից օգտվում են միայն աշակերտների ցանկության դեպքում:

Իսկ երեկվանից սկսած 5-6 տարեկանից մինչեւ ավագ դպրոցում սովորողները եւ ուսուցիչները «Մխիթար Սեբաստացի» հաճախելու են անձնական համակարգիչներով: Ի դեպ, ինտերնետով էլ ապահովված են Հայաստանի բոլոր դպրոցները: Անահիտ Բախշյանը տեղեկացնում է, որ պետությունը բավականին շատ միջոցներ է դրել, որ ինտերնետ ունենան բոլոր դպրոցները:

Լրագրողներից մեկի հարցին` արդյոք աշակերտները պատրա՞ստ են սովորելու համակարգիչներով, թե՞ կօգտագործեն դրանք խաղերի համար, Անահիտ Բախշյանը պատասխանեց, որ նոթբուքները խաղերի համար օգտագործում են անգամ Ազգային ժողովի պատգամավորները…

Աշակերտների անձնական օգտագործման նեթբուքների ու նոթբուքների համար պետք է վճարեն ծնողները, այսինքն` կրթահամալիրը դրանք չի տրամադրում անվճար: Աշոտ Բլեյանն ասում է, որ պայմանագիր են կնքել «Արդշինինվեստ» բանկի հետ, եւ համակարգիչների գումարը ծնողները կարող են մարել 2 տարում:

Անահիտ Բախշյանը անդրադարձավ նաեւ ուսուցիչների վերապատրաստման հարցին, քանի որ նրանց պարբերաբար վերապատրաստումը շատ կարեւոր է: Տիկին Բախշյանն ընդգծեց, որ այս տարի կառավարությունը ուսուցիչների վերապատրաստման համար մի դրամ անգամ չծախսեց, եւ 8000 ուսուցիչ վերապատրաստվեց սեփական գումարով` հեռավոր գյուղից մեկնելով մի ուրիշ գյուղ կամ քաղաք, կամ գալով Երեւան: Ստեղծված անհարմարությունն, իհարկե, վերապատրաստման որակի վրա չազդել չէր կարող:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴԻՐՔԵՐԻ ՀՍՏԱԿԵՑՈՒՄ ՀԱԿԱՍԻՐԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ

Հաջորդ գրառումը

ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ` ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-ԻՑ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ` ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-ԻՑ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական