Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴԻՐՔԵՐԻ ՀՍՏԱԿԵՑՈՒՄ ՀԱԿԱՍԻՐԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ

03/09/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Սեպտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Փորձագետ. «Օբաման ընտրել է վատթարագույն տարբերակը»

Շաբաթ օրը նախագահ Բարաք Օբամայի արած հայտարարության համաձայնՙ ամերիկացիները Սիրիային կհարվածեն ամենաշուտը եկող շաբաթ: Մինչ այդ տարբեր երկրներ նախապատրաստվում են եւ հստակեցնում իրենց դիրքերը: Սեպտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ Արաբական ծովից Կարմիր ծով է մտել ամերիկյան «Նիմից» ավիակիրը 5 այլ ռազմանավերի ուղեկցությամբ: Արդեն Միջերկրական ծովում են ամերիկյան 5 էսկադրային ականակիրներ եւ «Սան Անտոնիո» դեսանտային նավը: Պարսից ծոցի շրջանում պարեկություն է անում «Հարրի Թրումեն» ավիակիրը:

Բուն Սիրիայում նկատվում են զորքերի տեղաշարժեր. զորքի ու տեխնիկայի մի մասը վերաբաշխվում է քաղաքացիական բնակչության մերձակայքում, Դամասկոսից հաղորդում է Ասոշիեյթեդ պրես գործակալությունըՙ վկայակոչելով մասնավորապես տեղաբնակներին:

Առաջիկա գործողությանը պատրաստվում են նաեւ Սիրիայի որոշ հարեւաններՙ ԱՄՆ-ի դաշնակիցներ: Թուրքիայի վարչապետ Էրդողանը կիրակի օրը հավաստիացրել է, որ իր երկիրը կպաշտպանի Սիրիայի հետ կապված «ամեն մի միջազգային նախաձեռնություն», նույնիսկՙ ՄԱԿ-ի ԱԽ որոշման բացակայության դեպքում:

Նույնպիսի դիրք է բռնել Ֆրանսիան: Ներքգործնախարար Մանյուել Վալսը հայտարարել է, որ եթե ՄԱԿ-ի ԱԽ-ն չկարողանա որոշում ընդունել, ապա հարկ կլինի կազմել հնարավորինս լայն կոալիցիա: «Քիմիական նյութերով Դամասկոսի բնակիչների զանգվածային սպանությունը չպետք է անպատիժ մնա», ասել է նա:

Սակայն երկրների մեծ մասը նախընտրում է գործել ըստ ՄԱԿ-ի մանդատի: Գլխավոր անակնկալը մատուցեց, ինչպես հաղորդել էինք, Մեծ Բրիտանիան, որի խորհրդարանը օրերս մերժեց Սիրիա ներխուժելու ծրագիրը: Սիրիայի դեմ կռվելուց հրաժարվում են նաեւ Իտալիան, Հունաստանը, Կանադան:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կիրակի օրը հայտարարեց, որ իր երկիրը կարող է գործել միայն ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի կամ Եվրոմիության մանդատի առկայության դեպքում: Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը ասել էր, որ տվյալ դեպքում ինքը չի տեսնում դաշինքի դերակատարության անհրաժեշտությունը, թեեւ չի կասկածում, որ հենց Սիրիայի վարչակարգն է քիմիական գրոհ ձեռնարկել:

Հորդանանն իր ցամաքային եւ օդային տարածքն ամերիկացիներին չի տրամադրի Սիրիային հարվածելու համար: Ավելի վաղ նույնպիսի որոշում ընդունել էր Ավստրիան:

Արաբական պետությունների լիգան Կահիրեում իր խորհրդի արտակարգ նիստում ՄԱԿ-ին կոչ է արել միջամտել: Լիգայի մամլո քարտուղար Նասիֆ Խաթթին պարզաբանել է, որ համաարաբական կազմակերպությունը «որեւէ մեկին իրավունք չի տվել հարված հասցնելու Սիրիային»: Նրա խոսքերով. «Սիրիայի ճգնաժամի նկատմամբ լիգայի դիրքորոշումը համընկնում է միջազգային իրավունքի հարգման շրջանակներին»:

Օբամայի կարծիքովՙ հարվածի արդյունավետությունը կախված չէ այն հասցնելու օրվանից կամ շաբաթվանից: Ֆրանսիայի եւ Թուրքիայի պաշտպանությունը կարող է բավական ուժեղացնել հակասիրական դաշինքը: Օբաման կազմել է Սիրիային «սահմանափակ» հարված հասցնելու նախագիծ եւ սպասում է Կոնգրեսի թույլտվությանը: Սենատորներն իրենց աշխատանքը վերսկսելու են սեպտեմբերի 9-ին: Կոնգրեսականների եւ սենատորների զգալի մասը դեմ է ռազմական գործողությանը: Այդուհանդերձ, ինչպես կարծում է «Россия в глобальной политике» հանդեսի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը, Օբաման կարող է ստանալ Կոնգրեսի հավանությունը: Դրա հետ մեկտեղ, ռուս փորձագետը «Վեդոմոստի» թերթին տված հարցազրույցում ընդգծում է, որ ՄԱԿ-ի որոշման բացակայության պայմաններում Կոնգրեսի օգնությանը դիմելովՙ Օբաման «ընտրել է վատթարագույն տարբերակը եւ թողնում է անվստահ ղեկավարի տպավորություն»:

«Ежедневный журнал» ինտերնետային հրատարակության գլխավոր խմբագիր Ալեքսանդր Գոլցը իր հերթին «Կոմերսանտ» թերթի էջերում կասկածներ է արտահայտում բուն գործողության հաջողության առնչությամբ: «Ռազմական տեսակետից դա դեպի անորոշություն տանող ճանապարհ է: Վատթարագույն բանը, որ կարելի է պատկերացնել, նախապես մասշտաբներով եւ ժամանակով սահմանափակված ռազմական գործողությունն է», նշում է վերլուծաբանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՊՈՒՏԻՆԸ «ՓՐԿԵՑ» ԱԼԻԵՎԻՆ

Հաջորդ գրառումը

«ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԵՐ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՐԴԵՆ ՍՊԱՌՎԵԼ Է»

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

«ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԵՐ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՐԴԵՆ ՍՊԱՌՎԵԼ Է»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնեն, նա նոր վարչապետ չի կնշանակի, այլ կլուծարի...

ԿարդալDetails

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական