Իլհամ Ալիևի կողմից «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի ղեկավար նշանակված Ազիզ Ալեքբերլին հայտարարել է. «Մենք վերադառնալու ենք Արևմտյան Ադրբեջան։ Դա այլընտրանք չունի: Մեր պահանջը Հայաստանից այն է, որ մարդկանց վերադարձի դեպքում պետք է վերականգնվեն մեր տեղանունները։ Տեղանունների վերականգնման հարցում մենք մեր հույսը ամբողջովին չենք դնում Հայաստանի վրա, ինքներս նույնպես ձեռնարկում ենք որոշակի քայլեր»։
Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը խիստ մարտական է տրամադրված ու կարծես հենց վաղն էլ պատրաստ է հարյուր հազարավոր ադրբեջանցիների ուղարկել Հայաստանում ապրելու։ Ու կանի, քանի դեռ Հայաստանի իշխանությունները ջանասիրաբար սպասարկում են ադրբեջանական շահերը։