Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթի շրջանակում Եվրամիությունը նախատեսում է առեւտրային սահմանափակումներ մտցնել, որոնց ընդհանուր ծավալը գնահատվում է 5,3 մլրդ դոլար։
Bloomberg-ի աղբյուրների համաձայն՝ առաջարկվող նոր սահմանափակումները կանդրադառնան եռակցման սարքավորումների, քիմիական արտադրանքի և այլ տեխնոլոգիաների արտահանմանը, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով։ Եվրոպական համայնքում քննարկվում է նաև ծրագրային ապահովման լիցենզիաների և որոշակի վերամշակված մետաղների, ալյումինի և շինարարական ապրանքների, տրանսպորտային ապրանքների և ադամանդների ներմուծումն արգելելու հարցը։
Ակնկալվում է, որ ավելի քան 100 ֆիզիկական և 40 իրավաբանական անձ նույնպես կընդգրկվի ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում։