Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Դաղստանցիները Մախաչկալայի օդանավակայանում հրեաների են «որսում»

Մախաչկալայում ցուցարարները ներխուժել են օդանավակայանի շենք։

Հավաքվածները փնտրում են Թել Ավիվի չվերթով ժամանած հրեաներին. հայտնում է «Caution News»-ը։ Ցուցարարները  ներխուժում ու ստուգում են օդանավակայանի յուրաքանչյուր սենյակ։ Օդանավակայանի աշխատակիցները փակվել են իրենց աշխատասենյակներում։

Դաղստանցիներից ցուցարարներից ոմանց հաջողվել է ճեղքել թռիչքուղին՝ որպեսզի ստուգեն, թե որտեղ կարող են լինել հրեաները։ Բորտուղեկցորդներն ու օդաչուները խնդրում են ուղևորներին չլքել ինքնաթիռները։

Օդանավակայանի մոտ ցուցարարները շարունակում են անցորդներին հարցաքննել՝ փորձելով ճշտել, թե նրանցից ով է հրեա։  Ոստիկանությունը, ըստ Beware News-ի, չի արգելում, որպեսզի ցուցարարները  հակասեմական կարգախոսներ վանկարկեն, սակայն խնդրում է չփակել մայրուղին։ Տելեգրամյան ալիքում հաղորդվել է նաև օդանավակայանի պարիսպը քանդելու  փորձի մասին։