Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Էրդողանին առաջարկում ենք Գազայի բնակիչներին տանել ու բնակեցնել Թուրքիայում. իսրայելցի պաշտոնյա

Իսրայելն Էրդողանին առաջարկել է Գազայի բնակիչներին Թուրքիա տանել։

 «Այդ նպատակով ես կարող եմ Էրդողանին առաջարկել, որ նա ոչ միայն հեռվից աջակցի նրանց, այլ նաև վերցնի իր պաշտպանության տակ՝ տանի և բնակեցնի Թուրքիայում»,- Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրի խոսքը մեջբերում է REN-TV հեռուստաալիքը։  Միևնույն ժամանակ, ըստ նախարարի, Էրդողանը հանդես է գալիս որպես պաշտպան «նացիստ մարդասպանների, ովքեր սպանել, թալանել և բռնաբարել են» Իսրայելի ժողովրդին։

«Ես տեսնում եմ Էրդողանի և նրա ժողովրդի հսկայական աջակցությունը նացիստ մարդասպաններին, ովքեր սպանել, թալանել և բռնաբարել են մեր երեխաներին, մեր տարեցներին և մեր կանանց, և ես կարող եմ միայն առաջարկել Էրդողանին, որ նա ոչ միայն աջակցի նրանց հեռվից, այլև նրանց տանի Թուրքիա և առվի իր պաշտպանության տակ»,- գրել է Բեն-Գվիրը X սոցիալական ցանցում։

Հիշեցնենք, որ նախօրեին Ստամբուլում՝ Աթաթուրքի անվան օդանավակայանի տարածքում,  հակաիսրայելական մեծ  ցույցի ժամանակ  Էրդողանը հայտարարեց, որ Արևմուտքը պետք է զգույշ լինի Մերձավոր Արևելքի պատերազմում, որպեսզի կանխի «խաչ և կիսալուսին» հակամարտությունը։