Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Իսրայելը «հատել է կարմիր գծերը». Ռաիսի

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ասել է, որ Իսրայելի գործողությունները «հատել են կարմիր գիծը, որը կարող է ստիպել բոլորին քայլեր ձեռնարկել»:

 «Վաշինգտոնը խնդրում է մեզ ոչինչ չանել, բայց Ամերիկան  շարունակում է լայն աջակցություն ցուցաբերել Իսրայելին։ ԱՄՆ-ն ազդանշաններ է ուղարկել «Դիմադրության առանցքին», սակայն մարտի դաշտում ստացել է հստակ պատասխան»,- գրել է նա X սոցիալական ցանցում։

Դիմադրության առանցքը ներառում է Մերձավոր Արևելքում Իրանի կողմից աջակցվող ուժերը, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ը:

   Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 8 հազարը. հայտնում է անկլավի առողջապահության նախարարությունը։ Իսրայելական կողմից զոհվածների թիվը  1400 է, 229 հոգի գերեվարվել է ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից։