Գազայում զոհերի թիվը գերազանցել է 8000-ը

Գազայի հատվածում իսրայելական հրետակոծությունների և ռմբակոծությունների հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 8 հազարը․ հայտնում է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։
«Վերջին 24 ժամվա ընթացքում զոհերի թիվն ավելացել է ավելի քան 300-ով»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
«Հըզբոլլահը» հայտարարություն է տարածել, որ իրենք հարձակվել են իսրայելական մի շարք ռազմական օբյեկտների վրա։
