Այսօր տեղի կունենա Լուսնի այս տարվա երկրորդ խավարումը։
Կիսախավարումը կսկսվի Երևանի ժամանակով 22:01:44-ին, իսկ մասնակի խավարումը՝ կսկսվի 23:35:18-ին: Պիկը կլինի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 00:14:00-ին, իսկ ժամը 02:26:19-ին դուրս կգա մեր մոլորակի կիսաստվերից:
Տիեզերական այս երևույթը կարող են դիտել Եվրոպայում, Ասիայում, Ավստրալիայում, Աֆրիկայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսներում, Անտարկտիդայում: