Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

15 ՄԼՆ ԵՎ 40 ՄԼՆ ԵՎՐՈՅԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ԿԲ-ԻՆ

Ա. Մ.

Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր 15 մլն եվրոյի համարժեք դրամի չափով բյուջետային երաշխիք կտրամադրի ՀՀ Կենտրոնական բանկին` գերմանական KfW բանկի եւ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի միջեւ` 2012-ի հունիսի 11-ին կնքված «Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի աջակցման» ծրագրի շրջանակներում նույն գումարի չափով վարկ տրամադրելու մասին պայմանագրով նախատեսված վարկային պարտավորությունների ապահովման նպատակով:

KfW-ի եւ ՀՀ Կենտրոնական բանկի միջեւ 2012թ. նոյեմբերի 13-ին կնքված «Վերականգնող էներգիայի աջակցություն» (երրորդ փուլ) ծրագրի շրջանակներում 40 մլն եվրոյի համարժեք դրամի չափով վարկ տրամադրելու մասին պայմանագրով նախատեսված վարկային պարտավորությունների ապահովման նպատակով էլ կառավարությունը Կենտրոնական բանկին կտրամադրի նաեւ 40 մլն եվրոյի չափով բյուջետային երաշխիք: