Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ակնհայտ է, որ ցանկանում են ճնշում գործադրել Սամվել Շահրամանյանի վրա. ենթադրվում է՝ բողոքի ակցիաների թիկունքում ՀՀ իշխանություններն են. քաղաքագետ

20/10/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի կորստին քաղաքական գնահատական չի տրվում, այսինքն՝ վեր չեն հանվում այն քաղաքական պատճառները, որոնց արդյունքում մենք կորցրեցինք Արցախը։ Իսկ եթե քաղաքական գնահատականներ չեն հնչեցվում, բոլոր մեղադրանքները տեղափոխվում են կենցաղային հարթություն, էմոցիաների և աղմուկ-աղաղակի դաշտ։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետությունում Արցախի ներկայացուցչության մոտ սրված իրավիճակին։

«Բայց եթե լիներ հստակ քաղաքական պատասխանատվության հարց, եթե կուզեք՝ անգամ քաղաքական պրոցես, քաղաքական դատավարություն, և հասկանալի լիներ, թե ինչու կորցրեցինք Արցախը, բոլոր այս խժդժությունները չէին լինի։

Հասկանալի է, որ այս իրավիճակը շատ ձեռնտու է ՀՀ իշխանություններին, որովհետև եթե այսօր չլիներ Արցախի ներկայացուցչությունը, արցախցիների բողոքն ուղղվելու էր Նիկոլ Փաշինյանի դեմ։ Հիմա նման ներկայացուցչություն կա, և բողոքն ուղղվում է արցախցի պաշտոնյաների դեմ։

ՀՀ իշխանություններն, իհարկե կթմբկահարեն նմանօրինակ ակցիաները, կասեն՝ «Տեսեք՝ մարդիկ ոչ թե մեզ են ասում թուրք ու դավաճան, այլ Արցախի նախագահին։

Այո՛, սա կշահարկվի, ներքաղաքական շահարկումների առիթ կդառնա, հասարակությունը հերթական անգամ սևերի ու սպիտակների կբաժանվի, բայց, կրկնում եմ, մեծ հաշվով մեր ողբերգության քաղաքական պատճառներն այդպես էլ կմնան չբացահայտված, ինչը նշանակում է, որ հետագայում չեն ձևավորվի նմանատիպ ողբերգությունները կանխելու մեխանիզմներ»,- ասաց Արմեն Բաղդասարյանը։

 Քաղաքագետը միաժամանակ տեսակետ հայտնեց, որ այս պահին բավական մեծ է արտաքին հրահրումների հավանականությունը։ Նրա համոզմամբ՝  արտաքին անմիջական միջամտության հավանականությունը բավական զգալի  է, որովհետև խտանում են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին վտանգները։

«Մարդկանց լարվածությունը և էմոցիոնալ ֆոնը բավականին բարձր են, և եթե դրսից որևէ բևեռ ցանկանար օգտվել այս իրավիճակից և Հայաստանում հանուն իր շահերի պրոցեսներ գեներացնել, միանշանակ կհաջողեր»,- ասաց Արմեն Բաղդասարյանը։

Անդրադառնալով շշուկներին, որ Արցախի ներկայացուցչության մոտ այսօրվա բախումների հրահրողը Սամվել Բաբայանն է, և որ նա է բռնի տեղահանված արցախցիներին բողոքի գործողություն դրդել, քաղաքագետը նկատեց՝ թեև որևէ ապացույց չկա, որ հենց այդ անձն է բողոքի ակցիա հրահրել,  սակայն ակնհայտ է, որ ամենայան հավանականությամբ ցանկանում են ճնշում գործադրել Սամվել Շահրամանի վրա։

«Հասկանալի և տրամաբանական է, որ այս ակցիան կազմակերպել են կամ կցանկանային կազմակերպելՀՀ իշխանությունները։ Կարծում եմ՝ սա լուրջ ճնշում է Սամվել Շահրամանյանի վրա, որպեսզի նա չհամաձակվի խառնվել ՀՀ ներքաղաքական գործընթացներին և չփորձի 100 հազարից ավելի արցախահայերին օտգագործի որպես ներքաղաքական գործիք»,- ասաց Արմեն Բաղդասարյանը։

Մեր զրուցակիցը բավականին տարօրինակ որակեց, որ արցախցիների մասնակցությամբ ակցիաների ժամանակ քաղաքական հարցադրումներ չեն հնչում։

«Հասկանալի է չէ՞, որ Արցախի վերջին իշխանությունները ընդամենը 15 օր են իշխսանության եղել, և այն, որ բողոքի ակցիաների ընթացքում քաղաքական հարցեր չեն բարձրացվում, ենթադրել է տալիս, որ սրա թիկունքում ՀՀ իշխանություններն են կանգնած»,- ամփոփեց Արմեն Բաղդասարյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախցիները ծեծել են Կարեն Շահրամանյանին և ջարդել նրա ավտոմեքենան

Հաջորդ գրառումը

Պիտի ստեղծագործես, որ փրկվես. «Վահան Թեքեյան» 29-րդ մրցանակաբաշխությունն ամփոփեց արդյունքները

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
Նորություններ

Ճոռոմաբանության վերելքն ու իրականության վայրէջքը. Հակոբ Բադալյան

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Պիտի ստեղծագործես, որ փրկվես. «Վահան Թեքեյան» 29-րդ մրցանակաբաշխությունն ամփոփեց արդյունքները

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական