Կիրակի, Հունիսի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանցի բլոգեր Միրզալին հաստատում է պատմաբան Վինսենթ Դյուքլերի կարծիքը՝ Ալիեւի գործողությունները հայոց ցեղասպանության շարունակությունն են

20/10/2023
- 20 Հոկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Գերմանալեզու մամուլի բազմաթիվ հրապարակումներ վկայություն են, որ Ադրբեջանն իր պետական հայասպան, հայահալած քաղաքականությունը շարունակում է՝ նույնիսկ Արցախը «դատարկելուց» հետո էլ: Միջազգային ամբիոններում այդ երկրի, պետության այրերը խոսափողով երբեմն ճամարտակում են խաղաղությունից, հանդուրժողականությունից, սակայն բոլորի համար, կարծում ենք ակնհայտ է, որ պատմության շրջասացությամբ կեղծիք տարածող պետությունը վերահաստատում է, որ ահաբեկչական կառույց է, չի հանգստանա, մինչեւ չլուծի իր գոյության գլխավոր արդարացումը՝ տարածաշրջանը հայերից, Հայաստանից «մաքրելու» վաղեմի իղձը: Դրա մասին են վկայում նաեւ Ադրբեջանը ներսից ճանաչող մեդիաոլորտի պրոֆեսիոնալներ, ինչպիսին է Մահամադ Միրզալին (Mahammad Mirzali), որի դեմ, անգամ երկրից դուրս, շարունակում է աշխատել է Ալիեւի բռնատիրական պատժիչ ռեժիմը:

Գերմանական «Վելթը», կարեւոր նկատելով ֆրանսիական «Ֆիգարոյում» (Le Figaro) նրա հետ տպագրված հարցազրույցը, այն թարգմանաբար ներկայացրել է «Պատերազմի մասնակիցները պարծենում էին, որ գլուխներ են կտրելու» վերնագրով, հոկտեմբերի 6-ին՝ Էլիզաբեթ Փիերսոնի (Elisabeth Pierson) հեղինակությամբ: Նախաբանում արդեն կարդում ենք՝ ԼՂ-ից բռնագաղթից հետո Բաքուն հավաստիացնում էր, որ հայերը չպետք է երկյուղեն: «Սա սուտ է, զգուշացնում է ընդդիմադիր բլոգեր Մահամադ Միրզալին: Վերջինս Ադրբեջանում ձերբակալվել, կտտանքների է ենթարկվել, քանի որ համարձակվել է դատապարտել տեղի քաղաքական գործիչների կոռուպցիան, այնուհետ 2016-ին փախել Ֆրանսիա: Այնտեղ էլ հաջողել է ողջ մնալ՝ իր դեմ մի քանի մահափորձից հետո: Այժմ նրա անվտանգությունն ապահովում են ոստիկանները: Հարցազրույցը ծավալուն է, համառոտ կներկայացնենք՝ կարեւոր քաղվածքները մեջբերելով:

Առաջին հարցին, թե «հավատ պիտի՞ ընծայել Ալիեւի խոստմանը, թե հարգելու է ԼՂ հայերի իրավունքները», բլոգերը պատասանում է «հայերը հիմար չեն, ձեր, ինձ նման սոցցանցերում տեսել են այն տեսանյութերը, որում ադրբեջանցի զինվորները դանակը ձեռքներին հայտարարում էին, թե անհապաղ ուզում են գլուխ կտրել: Ալիեւը խոստանում է հայերին, թե իրավունքները հարգելու է եւ միաժամանակ ստիպում է տները լքել: Եթե լավ նախագահ էր, ինչպես ինքնիրեն է ներկայացնում, կարտոնե՞ր արցախցիների ելքը: Ստեր են»:

Հարցազրուցավարի այն հարցին, թե սոցցանցերին հետեւելով, Ադրբեջանում ինչպե՞ս է ընդունվել ԼՂ-ում կայծակնային պատերազմը, Միրզալին պատասխանում է՝« ընդհանուր առմամբ՝ տոնելով: Պետական հեռուստաընկերության եթերում ողջունել են, որ ղարաբաղյան առաջին պատերազմից փախստական դարձած ադրբեջանցիները վերջապես Ստեփանակերտ (բլոգերի գործածած Խանքենդի ձեւը «Վելթը» փակագծերում ներկայացրել է այսպես՝ ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտի ադրբեջանական ձեւն է-Ան. Հ.) կարող են վերադառնալ: Պետության վերահսկմամբ տելեգրամյան ալիքներում, պատերազմի մասնակիցները բացահայտ գլուխ էին գովում, որ կկտրեն հայերի գլուխները, ֆիզիկապես կպատժեն զինվորներին, նույնիսկ խաղաղ բնակչությանը: Արդեն 2020-ին ադրբեջանցի բազմաթիվ զինվորներ պատերազմից վերադառնում էին հայի մատ կամ՝հաճախ ականջ, որպես ավար տուն բերելով: Հարցրեք զինվորների դիակները հայտնաբերած հայերին, կասեն զոհերն ականջ կամ…անգամ գլուխ չունեին: Լուսանկարներն էլ կարելի է տեսնել, նույնիսկ կառավարության սոցցանցերում: Երբեմն այս վայրագությունները կատարվել են հանուն իսլամի: Օրինակ բազմաթիվ տեսանյութերում ադրբեջանցի զինվորները կտրում են հայ խաղաղ բնակիչների կամ զինվորների գլուխները՝ «Ալլահու ակբար» բղավելով: Նույն կերպն է, ինչ Իսլամական պետությունը կիրառում է Իրաքում, Սիրիայում: Ի դեպ 2020-ին թուրքերը Սիրիայից վարձկանների են հավաքագրել՝ հայերի դեմ կռվելու համար: Դրա համար մեկից ավելի ապացույց կա»:

Ֆրանսիացի պատմաբան Վինսենթ Դյուքլերը 2019 թվականին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման բնագավառում գիտակրթական և հասարակական գործունեության համար:

«Պատմաբան Վինսենթ Դյուքլերի (Vincent Duclert) կարծիքով այս իրադարձությունները հայոց ցեղասպանության շարունակությունն են» ակնարկում է «Վելթը»՝ ակնկալելով Միրզալիի գնահատականը: «Ցավոք, ճիշտ է, պատասխանում է ադրբեջանցի աքսորված բլոգերը եւ շարունակում՝ հայերի դեմ ատելությունն իմ երկրում վերջին տարիներին նոր բարձրակետի է հասել: Ի հեճուկս ներքին բոլոր խնդիրների՝ աղքատության, գործազրկության, նախագահ Ալիեւը միայն հայերի մասին է խոսում: YouTube-ում էլ կարող եք տեսնել՝ դա միակ թեման է: Նա այդ ատելությունը բորբոքում է նույնիսկ անչափահասների մեջ: Մուլտֆիլմերում չարը միշտ հայ զինվորն է: Դպրոցում, դասագրքերում Հայաստանը միայն որպես «Արեւմտյան Ադրբեջան» է արձանագրված, հայերը՝ շներ են, բարբարոս, որ ադրբեջանցիների գլուխներն են կտրում: Վտարանդի իմ բոլոր հայրենակիցները, որ եվրոպական երկրներում են ապրում եւ քննադատում են Ալիեւին, մեղադրվում են, թե հայերից վարձատրություն են ստանում: Ես էլ, 2016-ից երկիրը լքելուց ի վեր, դեռ ներկա եմ պետության հետ կապված մեդիայում՝ որպես մի բլոգեր, որին Հայաստանը գնել է: Լավ կլիներ, եթե լավ վարձատրեին…, ծիծաղելով հավելում է Միրզալին: Ապա շարունակում՝« սեպտեմբերից ի վեր ինձ մեղադրում են, որ նախագահ Մակրոնն է վարձատրում: Ֆրանսիացիներին էլ չեն սիրում, քանի որ նրանց էլ հայերի պաշտպան են համարում»:

«Վերջին շաբաթներին ԼՂ-ի վրա հարձակումից առաջ նկատելի՞ էր  ատելության խոսքի աճ հայերի հանդեպ»: Թերթի հարցին Միրզալին պատասխանում է, որ «ամենից առաջ տեսանելի է եղել ճնշումների (ռեպրեսիաների) ուժեղացումը: Ադրբեջանցի լրագրողներ եւ ակտիվիստներ ձերբակալվել, բանտարկվել են պատերազմի դեմ արտահայտվելու համար: Ընկերս՝ լրագրող Նուրլան Քահրամանովը, ձերբակալվել է սեպտեմբերի 21-ին և դատապարտվել 30 օրվա ազատազրկման: Նրա փաստաբանը մամուլին հաղորդել է, որ մինչ ձերբակալությունը Նուրլանին խոշտանգել են: Ադրբեջանի իշխանությունը բոլորին ստիպում է լինել պատերազմի կողմնակից. Հակառակ պարագայում ձեզ կձերբակալեն ու կազատազրկեն: Միաժամանակ, երկրի բոլոր թերթերն ու ռադիոները Ալիևին գնահատում են՝ որպես անպարտելի հերոսի: Լեռնային Ղարաբաղում հաղթանակից 8 օր անց կրպակներում և գրախանութներում արդեն վաճառվում էր հաղթանակի մասին գիրքը, որի շապիկին նախագահի լուսանկարն է: Մի բան էլ՝ Ալիեւը առավել հաճախ է Զանգեզուրի մասին արտահայտվում: Միգուցե դա նրա հաջորդ նպատակակետն է»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Գլխավոր լուսանկարում՝ բլոգեր Մահամադ Միրզալին

Նախորդ գրառումը

«Քաղաքացիությունից զրկեք սիոնիզմի սպասավորներին»

Հաջորդ գրառումը

ԻԻՀ  ԱԳ  նախարարը զգուշացնում է Թել Ավիվին

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին 

26/06/2026
26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
Հաջորդ գրառումը

ԻԻՀ  ԱԳ  նախարարը զգուշացնում է Թել Ավիվին

Լրահոս

Հայաստանի իշխանություններին թվում է, թե եթե իրենք ամեն ինչ մոռանան ու ջնջեն, աշխարհն էլ կմոռանա. քաղաքագետ

28/06/2026

Իսրայելի ԱԳՆ նախարար Գիդեոն Սարի ( גדעון סער | Gideon Saarի) այս հրապարակում-հայտարարությունը հայկական միջավայրում հակասական արձագանքներ գտավ, գրեթե ինչպես...

Բենիամին Նեթանյահուն աջակցում է ներկայացվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին

28/06/2026

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ աջակցում է ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին։

ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ

28/06/2026

ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին, այս մասին հայտարարություն է տարածել Իրանի ԱԳՆ-ն։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն...

ԱՄՆ օդուժը հարվածներ է հասցրել Իրանին

28/06/2026

ԱՄՆ օդուժը հարվածներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին, ինչպես նաև առափնյա ռադարային կայաններին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու...

Միացյալ Նահանգները և Լիբանանը ճանաչում են  Իսրայելի իրավունքը՝ պահպանելու անվտանգության գոտի հարավային Լիբանանի տարածքում. Նեթանյահու

28/06/2026

Միացյալ Նահանգները և Լիբանանը ճանաչում են  Իսրայելի իրավունքը՝ պահպանելու անվտանգության գոտի հարավային Լիբանանի տարածքում. մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի...

Հայտնի են Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը

27/06/2026

Հայտնի են ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյան հոգեհանգստի և հուղարկավորության...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական