Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հրաշքներ չեն լինում, նման մոտեցումով ապրողների բազմությունը երկիր չի կառուցում եւ չի ունենում»

20/10/2023
- 20 Հոկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ազգ»-ի զրուցակիցն է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը:

– Պրն Աթանեսյան, Արցախը հայաթափվելուց եւ Ադրբեջանի կողմից օկուպացվելուց հետո մեր հասարակությունն ասես կոտրված, հուսալքված լինի: Քայլում ես մայրաքաղաքով, եւ մարդկանց դեմքից երեւում է՝ բոլորը մտահոգ են: Սոցիալ–հոգեբանական ի՞նչ վիճակում է այժմ մեր հասարակությունն, ու ո՞րն է նման պահերի լավագույն դարմանը: Կարճ ասած՝ ի՞նչ է մեզ այժմ պետք:

– Մեզ այժմ պետք է այն, ինչ միշտ է պետք՝ միավորվել: Միասին ավելի հեշտ է տանել եւ հաղթահարել դժվարությունները: Սա ասվել է վաղուց եւ բազմիցս: Հեղինակավոր եւ սովորական մարդկանց կողմից: Ասվել է եւ՛ համոզիչ, եւ՛ զգացմունքային լեզվով: Միավորվելու անկարողությունն ու ցանկության բացակայությունն է, որ բերել եւ բերում է տարածքային եւ մարդկային կորուստների:

Ինչ վերաբերում է մեր առօրյային, ապա սգո, բացասական մտքերի եւ զգացմունքների պարագայում օգտակար է գտնել օգտակար զբաղմունք. աշխատել, սովորել, պարզապես կարդալ, սակայն ոչ այն ամենը, ինչն է՛լ ավելի է խորացնում կորստյան վիճակում լինելու զգացումը: Գտնել մի անկյուն, նստել, կարդալ լավ գրքեր, որտեղ սովորեցվում է ապրել, պայքարել, հաղթել, բարի գործեր անել:

Մեզ դարերով օգնել է հավատքը: Պետք է հավատալ, ու անպայման չէ եկեղեցի գնալով, սակայն եկեղեցին տրամադրում է տեղ, որտեղ մենակ եւ միայնակ չես:
Պետք է զբաղվել սպորտով, առնվազն՝ շատ զբոսնել, քայլել: Միմյանց չխանգարել: Հավաքվել մտքերով եւ ուժերով:

– Ամեն ինչից զատ՝ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունն ու անգամ հասարակ մարդիկ քննադատում ու մեղադրում են միմյանց՝ Արցախի նման ճակատագրի համար: Բայց եթե ինքներս մեզ հետ անկեղծ լինենք ու կարճ բանաձեւենք՝ ով, որտեղ ու ինչպես է «մեղք գործել» հայկական երկրորդ հանրապետության հարցում, ապա ի՞նչ պատկեր կստանանք:

– Այո, բոլորս մեղավոր ենք: Պետք չէ փորձել արդարանալ կամ արդարացնել, կամ էլ այլոց մեղադրել: Եթե ՀՀ Երրորդ Հանրապետության օրոք գոնե մեկ անգամ կաշառք եք տվել կամ վերցրել, պաշտոն եք կորզել կամ պաշտոնի նշանակել «քավոր-ծանոթ-բարեկամ» մեթոդով՝ իամանալով, որ այդտեղ մեկ ուրիշն ավելի լավ կաշխատեր, եթե ձեր միջավայրն աղտոտել եք եւ չեք հավաքել, ավելին՝ գետնին թքելով ենք ման եկել, եթե մարդկանց անտեղի վիրավորել ու քննադատել եք, եթե խուսափել եք հանրօգուտ աշխատանքից՝ ասելով, թե «թող ուրիշներն անեն», եթե փնովել ենք բանակն ու վերեւից նայել զինծառայողներին, եթե միմյանց հետ շփվելու փոխարեն «բազար» եք արել եւ անում, կարգապահ լինելու փոխարեն էլ ամեն ինչի վրա «թքած եք ունեցել», եթե «կռուտիտ» անելով եք հարցեր կարգավորել, այլոց վատաբանելով եւ խանգարելով՝ ինքնահաստատվել, եթե ապրել եք «որտեղ հաց, այնտեղ կաց» բանաձեւով, եթե ձեր երեխաներին բացի շատ ուտելուց, այֆոն ուզելուց, մյուսներին ձեռք առնելուց, քսան հոգով մեկին խեղճացնելուց եւ զինծառայությունից խուսափելուց ոչինչ չեք սովորեցրել,  եւ այլն, ապա քանդել եւ քանդում ենք մեր տունը՝ կոչվի այն Հայաստանի երրորդ, թե վեցերրորդ հանրապետություն: Նման մարդկանց այլ հասարակություններում պատժում են, ծաղրում, ամեն տեղից վտարում, իսկ մեզանում՝ ընդունում, հանդուրժում, նորմալ եւ սովորական համարում, անգամ՝ հարգում են եւ ենթարկվում նրանց: Հրաշքներ չեն լինում, նման մոտեցումով ապրողների բազմությունը երկիր չի կառուցում եւ չի ունենում, անգամ՝ եթե անմարդաբնակ մոլորակում ապրեր եւ չունենար թշնամիներ: Մեզանում վատը միշտ խանգարել է լավին, օգտվել, չարաշահել, փչացրել է:

Բայց երբեք ուշ չէ փոխվել, խելքի եւ ուշքի գալ: Յուրաքանչյուր օրն այդ պատճառով է նաեւ սկսվում առավոտից: Կարծես մարդուն հնարավորություն է տալիս նորից փորձել, զրոյից սկսել, նորովի ապրել, մաքրվել:
 

– Եթե չեմ սխալվում, ինքներդ էլ արցախցի եք, եւ, հետեւաբար, այս ամենն (մարդկային առումով) ինչպե՞ս եք կարողանում վերապրել, ու ի՞նչ է նշանակում հայրենիքի, ծննդավայրի թեկուզ ժամանակավոր կորուստը:

– Հիշում եմ՝ մի քանի անգամ ուղիղ խոսքում ասել էի՝ ես էլ եմ արցախցի: Նկատի եմ ունեցել այն, որ բոլորս ենք արցախցի: Դա էր իմաստը, որով փորձում էի ցույց տալ Արցախին եւ արցախցիներին ուղղված սպառնալիքների ուղղակի ազդեցությունն ու ընկալման անհրաժեշտությունը նաեւ Հայաստանում եւ Սփյուռքում: Այսօր Արցախի անկմամբ Հայաստանի Հանրապետությունն է հաջորդ թիրախը, իսկ Սփյուռքում արդեն զգացել են եւ է՛լ ավելի շատ ու ահագնորեն կզգան, թե ի՞նչ  է նշանակում՝ լինել անհայրենիք, ուստի եւ անտեր, անպաշտպան: Հարգարժան Ռուբեն Վարդանյանի հետ կատարվածը մեզ բոլորիս համար, կարծում եմ, ոչ միայն ողբերգություն է, այլեւ հերթական դաս. որեւէ հարստություն ավելի մեծ եւ ապահով չէ, քան՝ սեփական եւ ուժեղ պետության քաղաքացի լինելը: Ուժեղ պետությունն է, որ տեր է կանգնում սեփական քաղաքացիներին՝ հարուստ, թե աղքատ: Առանց պետության՝ Սփյուռքը ոչինչ է, զուտ մշակութային խմբակ, պատմության թանգարան: Ձեռ քաշելով Արցախից, լքելով Հայաստանը՝ մեր հայրենակիցները կդառնան այդ թանգարանի զուտ իրը, անտեր նմուշը:

Կուզեի, որ մեր հասարակության մեջ զոհի հին եւ նոր կերպարը չշրջանառվի. այն մեզ չի ուժեղացնում, ավելին՝ նպատակադրված թուլացնում է: «Թուրքի յաթաղան», «մեծ եւ փոքր եղբայր», նաեւ «խաղաղասիրություն» բառերը մեր ազգային մտածելակերպում արմատավորում են այն պատկերացումը, թե մենք այլոց ազդեցության օբյեկտ ենք, այն էլ՝ միամիտ, մեր պատմության դասերը չսովորող: Կան նաեւ այլ իրողություններ, այն է՝ միմյանց սատարող, չհանձնվող, ընկերներին մարտի դաշտում չթողնող, կին-տղամարդ միասին եւ հավասար տունն ու հողը պաշտպանող, կամային, համառ… Քարը քարին դնելու, փլուզված մեր պարիսպներն ու շեմերը վերականգնելու եւ դրանք ոչ ոքի չզիջելու ժամանակն է:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայ ուսանողները միջազգային օլիմպիադայում

Հաջորդ գրառումը

Համալրվում են դպրոցի գրադարանները

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Համալրվում են դպրոցի գրադարանները

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական