Անտվերպենում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հարություն Մերդինյանին եւ Վահագն Ստեփանյանին չհաջողվեց նժույգաթափում մտնել եզրափակիչի 8 մասնակիցների շարքըՙ զբաղեցնելով համապատասխանաբար 9-րդ եւ 13-րդ հորիզոնականները: Չնայած դրան, Վահագն Ստեփանյանը նշանակալի հաջողություն արձանագրեց: Նա մրցավարներին հաջողությամբ ներկայացրել է իր մշակած նոր ծրագիրըՙ ուղիղ խաչաձեւումով կանգ ձեռքին, ապա հակադարձ խաչաձեւում: Մրցավարները բարձր են գնահատել երեւանցի մարմնամարզիկի նորամուծությունը եւ այն գրանցվել է մարմնամարզական բարդ տարրերի ու կապակցությունների միջազգային անվանակարգումՙ ստանալով «Ստեփանյան» անվանումը: