Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ՄՈՎՍԻՍՅԱՆՆ ՈՒ ՕԶԲԻԼԻՍԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԵՆ

RBK-Sport-ը կազմել է ՌԴ առաջնության 11 տուրերի արդյունքներով ամենադիտարժան խաղ ցուցադրող ֆուտբոլիստների ցանկը: Մոսկվայի «Սպարտակի» եւ ՀՀ հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը 6 միավորով զբաղեցրել է 4-րդ տեղը, իսկ Արաս Օզբիլիսը 5 միավորով եզրափակել է լավագույն հնգյակը: Ցուցակը գլխավորում է «Զենիթի» բրազիլացի հարձակվող Հալկը:

«Զենիթի» դարպասը Մովսիսյանի խփած գոլը հայտնվել է 11-րդ տուրի լավագույն գոլերի հնգյակում: Իսկ տուրի լավագույն գոլ է ճանաչվել Հալկի խփած գնդակը: