Կիրակի, Հուլիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲՅՈՒՋԵ 2014-Ը ԱՅՆՊԻՍԻՆ ՉԷՐ, ԻՆՉՊԻՍԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ ԷՐ

01/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կենսաթոշակները եւ աշխատավարձերը կավելանան սպասվածից պակաս չափով

Նախագահական ընտրություններին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ նախատեսվում է հուլիսի 1-ից քաղծառայողների աշխատավարձերը զգալիորեն բարձրացնել: Հայտարարությունն այդ պահին տարօրինակ էր, նկատի ունենալով, որ ընթացիկ տարվա բյուջեում դա նախատեսված չէր, եւ տարվա կեսին նման մեծ ծախս ավելացնելը գործնականում անհնար է: Ինչպես կարելի էր ենթադրել, դա տեղի չունեցավ: Աշխատավարձերի բարձրացում միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսվեց 2014-ի հունվարի 1-ից: Սակայն, ինչպես պարզվեց, դա էլ հնարավոր չէ: Աշխատավարձերի բարձրացումը նախատեսվեց հուլիսի 1-ից, բայց արդեն 2014-ի: Եվ սա միակ նկատելի տարբերությունը չէր 2014-2016 թվականների միջնաժամեկտ ծախսային ծրագրի, այսինքն, դրանով 2014-ի համար նախատեսված ցուցանիշների նկատմամբ:

Նախ եւ առաջ, եկամուտների ավելացումը բյուջե 2014-ում էապես ցածր էր, քան նախատեսվում էր: Մասնավորապես, բյուջե 2014-ի եկամուտները նախատեսված են 1 տրլն 127 մլրդ դրամ, երբ բյուջե 2013-ի եկամուտները 1 տրլն 32 մլրդ դրամ էին: Սա նշանակում է, որ այս տարի պետական բյուջեի եկամուտները պետք է ավելանան մոտ 95 մլրդ դրամով: Մինչդեռ միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսվում էր 143 մլրդ դրամի բյուջեի եկամուտների ավելացում: Ավելացվող եկամուտները, փաստորեն, նախնական տարբերակից ավելի պակաս են լինելու 48 մլրդ դրամով: Սրանով է պայմանավորված ինչպես քաղծառայողների աշխատավարձերի բարձրացումը մինչեւ հուլիս հետաձգելը, այնպես էլ կենսաթոշակները եւ աշխատավարձերը դարձյալ սկզբնապես նախատեսվողից քիչ բարձրացնելը:

Քաղծառայողների աշխատավարձերի բարձրացումը պետք է լիներ միջինը 85 տոկոսով, բայց վերջնարդյունքում եղավ 40 տոկոսով, պետք է լիներ հունվարին, բայց կլինի հուլիսին: Նույնը նաեւ կենսաթոշակների դեպքում: Միջին կենսաթոշակը 2014-2016 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրով պետք է բարձրանար 20 տոկոսով, իսկ պետական բյուջեի նախագծով նախատեսված է 15 տոկոսով:

Մեկ այլ սոցիալական ծրագիր` 3-րդ եւ 4-րդ երեխայի ծննդյան կապակցությամբ նախատեսվում էր եկող տարվանից միանվագ հատկացնել 1 մլն դրամ, բայց հատկացվելու է 500 հազար դրամ, 5-րդ եւ ավելի երեխայի համար նախատեսված էր 1,5 մլն դրամ, բայց բյուջեի նախագծով նախատեսված է 1 մլն դրամ:

Այս ամենի վերաբերյալ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ժամանակ պարզաբանումներ ըստ էության չներկայացրեցՙ սահմանափակվելով միայն այն բացատրությամբ, որ «Ռուսաստանի Դաշնությունում տնտեսական աճի ցուցանիշները Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ճշգրտվել են դեպի նվազեցում, ինչը, իհարկե, մեզ վրա էական ազդեցություն է թողնում»: Անհասկանալի մնաց, թե ընդամենը 2-3 ամիս առաջ հաստատված 2014-2016 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի հաստատման ժամանակ անիրատեսական չէ՞ր 143 մլրդ դրամի հավելյալ եկամուտների հավաքման հնարավորությունը: Նախկինում միջազգային ֆինանսական կազմակերպությունների կանխատեսումները հիմք չէին հանդիսանում անգամ տնտեսական աճի ծրագրվող ցուցանիշը փոխելու համար: Իսկ հիմա, միջնաժամկետ ծախսային ծրագրով 2014-ին նախատեսված 6,25 տոկոսի փոխարեն, բյուջեի հիմքում դրվել է 5,2 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը, 143 մլրդ դրամ ավելացման փոխարեն էլ` 95 մլրդ դրամի ավելացումը, դրանց էլ ավելացրած ՀՆԱ-հարկեր հարաբերակցության տարեկան չնչին` 0,3 տոկոսով ավելացնելուց հրաժարվելը:

Մի խոսքովՙ աշխատավարձերի եւ կենսաթոշակների ավելացումը որոշակիորեն կբարելավի սոցիալական վիճակը, եթե, իհարկե, պահպանվի գնաճի 4 տոկոս գումարած-հանած 1,5 տոկոս նպատակային ցուցանիշը, բայց նախապես սպասվող լուրջ սոցիալական տեղաշարժը այլեւս պետք չէ ակնկալել:

Ժամանակն է նաեւ մոռանալու երկրի նախագահի 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու պահանջը: Առաջիկա 2-3 տարիներին տնտեսական աճի լավագույն ցուցանիշը հավանաբար չի գերազանցի 5 տոկոսը: Հետագայում էլ, ինչ-ինչ ցուցանիշներ ծրագրելիս, հարկ է ավելի իրատես լինել, այլ ոչ թե տարվել նախընտրական կամ հետընտրական ցանկություններով:

Նախորդ գրառումը

ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

Հաջորդ գրառումը

ՔԵՐՐԻՆ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ՀԱԿԱԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄԸ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Ջրի մակերեւույթի համաշխարհային միջին ջերմաստիճանը հասել է +21

03/07/2026
Հաջորդ գրառումը

ՔԵՐՐԻՆ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ՀԱԿԱԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄԸ

Լրահոս

Հասարակության մոտ ձևավորվում է տպավորություն, որ ընտրական վեճերի արդյունավետ դատական պաշտպանություն գոյություն չունի. փորձագետ

05/07/2026

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ի՞նչ ենք տեսնում մենք այսօր.Սահմանադրական դատարանի որոշումը ոչ միայն իրավական, այլև հանրային վստահության խնդիր է ստեղծում։...

Նիկոլի ՍԴ-ն շատ նորմալ է համարում, որ Նիկոլի ԿԸՀ-ն գողացել է ԲՀԿ-ի 5 մանդատը, որից 3-ը նվիրել է Նիկոլին. Համբարյան

05/07/2026

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն անդրադարձել է Սահմանադրական դատարանի՝ ընդդիմության բողոքարկման դիմումները մերժելու և հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վավեր ճանաչելու որոշմանը։ Նա...

 «Ընդդիմադիրները» կվերցնեն իրենց հասանելիք մանդատները և բոցաշունչ ելույթները կշարունակեն արդեն ԱԺ դահլիճում

05/07/2026

ՀՀ Սահմանադրական դատարանը, ինչպես և վստահ էին բոլոր մտածող մարդիկ, մերժեց հունիսի 7-ի ընտրություններն անվավեր ճանաչելու մասին ընդդիմադիր քաղաքական ուժերի...

Քաղաքական նպատակահարմարությունը պաշտոնապես գերակայեց սահմանադրական իրավունքին. Ամստերդամ

04/07/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ, միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունը․ «Սահմանադրական դատարանի դատավարության կանխորոշված հետագիծը պատրանքների տեղիք...

Սահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը. հայտարարություն

04/07/2026

5 քաղաքական ուժերը հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է. «Այսօր Սահմանադրական դատարանը հրապարակեց անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող հայցերի վերաբերյալ որոշումը։...

ԱԺ կմտնի 3 կուսակցություն. ԲՀԿ-ն խորհրդարան չի մտնի

04/07/2026

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ՀՀ ԿԸՀ հունիսի 14-ի ՀՀ ԱԺ 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական