Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը հրապարակել է «Խոջալուի ջարդն իրականացրած» հայերի անունները

17/10/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանը հրապարակել է այն հայերի անունները, որոնք իբր առևանգված Վագիֆ Խաչատրյանի հետ 1991 թվականի դեկտեմբերին իրականացրել են  Խոջալուի շրջանի Մեշալիում ադրբեջանցիների ջարդը։

Հաղորդվում է, որ մեղադրյալների անունները հրապարակվել են Յասամալի շրջանային դատարանի վարչական շենքում Բաքվի զինվորական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ Վագիֆ Խաչատուրյանի գործով հերթական դատական ​​նիստի ժամանակ։

Ադրբեջանը հրապարակել է  Խոջալուի շրջանի Բադարա գյուղի բնակիչների անունները՝  Սարգսյան Էմեստ Բախշիի, Սարգսյան Արամայիս Բախշիի,  Գասպարյան Բենիկ Աստանի, Աբրահամյան Խորեն Մելիքի, Ավանեսյան Արմեն Սարգսի, Սարգսյան Վովա Արամայիսի, Խաչատրյան Արամայիս Բախշիի, Աբրահամյան Էդուարդ Արմենի, Աբրահամյան  Զինա Արմենի, Աբրահամյան  Վահիդ Արմենի, Օհանյան Կարեն Աշոտի, Օհանյան Նորիկ Աշոտի, Գասպարյան Գուրգեն Բենիկի, Գասպարյան Վալերի Բենիկի, Դավթյան Ալբերտ Մելիքի, Սահակյան Սամվել Ռաֆիկի, Խաչատրյան Կառլեն Բախշիի, Իսրայելյան Էդուարդ Բեգլարի, Ավագյան Արթուր Վարդանի, Սարգսյան Սուրիկ Արամայիսի։

Ըստ մեղադրական եզրակացության՝ այս անձինք մեղադրվում են ապօրինի զինված խմբավորումներում ներգրավված լինելու մեջ։

Ըստ ադրբեջանական կեղծ մեղադրանքի՝ նրանց հետ եղել են նաև Հայաստանից Արցախ գնացած հայ ազգայնականներ։

Այս երկիրը պետական ծրագրով հետապնդում է իրականացնում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր մասնակցել են Արցախի ազատագրմանը՝ նրանց վերագրելով կեղծ մեղադրանքներ։

Թշնամի երկրի լրատվամիջոցները հետևյալ հրապարակումն են տարածում. «1991 թվականի դեկտեմբերի 22-ին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում ադրբեջանցիների ջարդի զոհ է դարձել 27 ադրբեջանցի, վիրավորվել 21 հոգի, գյուղի երկու բնակիչ պատանդ է վերցվել, 340 մարդ վտարվել է իր գյուղից։ Ընդհանուր առմամբ գյուղի բնակիչներին պատճառվել է 13 568 060 մանաթի, իսկ պետությանը 130 800 մանաթի վնաս»։

Պատմությանը հայտնի ապացուցված իրողություն է, որ Խոջալուի «ջարդը» կազմակերպել է Ադրբեջանի ղեկավարությունը՝ իշխանափոխություն իրականացնելու համար։ Քաջ իմանալով, որ այդ տարածքում ռազմական գործողություններ են սպասվում, նրանք իրենց բնակիչներին դարձրել են կենդանի վահան և Խոջալուից չեն տարհանել խաղաղ բնակիչներին։ Սրա մասին կան նաև ադրբեջանական խոստովանություններ։

Ադրբեջանը զրպարտում է, չկատարած հանցագործության մեջ մեղադրում Վագիֆ Խաչատրյանին ու «ցուցակագրված» մյուս հայերին։

Երբ ռուս լրագրող Անդրեյ Կարաուլովը 1994թ. հունվարին «Ճշմարտության պահը» հաղորդաշարի հյուրին` Լեռնային Ղարաբաղի ՊՊԿ նախագահին, հարցնում է Խոջալուում տեղի ունեցած դեպքերի մասին, Ռոբերտ Քոչարյանը պատասխանում է.

«Ես այդ ողբերգության կողքին կդնեի ողբերգությունների մի այլ շարք, որն իր չափերով երևի գերազանցի Խոջալուինը: Դա և Սումգայիթն է, և՛ Բաքվի ջարդերը, հայկական 28 գյուղերի հայաթափումը, դա և՛ հայկական Մարաղա գյուղի ողբերգությունն է»: «Խոջալուն հայտնվել էր մարտական գործողությունների կիզակետում, ընդ որում, ինչպես ինձ պատկերանում է, մարտնչող կողմերը պետք է զգուշավորությամբ մոտենան բնակավայրերի` ռազմական նպատակներով օգտագործմանը. դա հենց այն է, ինչ տեղի ունեցավ Խոջալուում: Բուն բնակավայրում տեղակայված էր չորս հրանոթ և «Գրադ» կայանք, որոնցից անդադար ռմբակոծվում էր Ստեփանակերտը: Եվ եթե ինչ-որ ուժ վերածվում է դիրքի` հրետանու, «Գրադի» հարվածի համար, ապա, բնականաμար, այդ կայանքներն իրենց վրա կրակ են հրավիրում: Դրա համար էլ, իսկապես, Խոջալուում ստեղծվեց մի իրավիճակ, որ ընթանում էին ծանր մարտեր բնակավայրի համար, և այդ մարտերի ընթացքում, իսկապես, տուժել է խաղաղ բնակչությունը»:

Նախորդ գրառումը

Բայդենը մի քանի ժամով կայցելի Իսրայել

Հաջորդ գրառումը

Խաշած մսի ոսկորների մեջ թմրանյութ են դրել ու փորձել անցկացնել կալանավայր

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026
Հաջորդ գրառումը

Խաշած մսի ոսկորների մեջ թմրանյութ են դրել ու փորձել անցկացնել կալանավայր

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական