Բրյուսելի կենտրոնում հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան տեղի ունեցած հրաձգության ժամանակ երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել։ Կասկածյալը միջադեպից հետո համացանցում տեսանյութ է հրապարակել՝ հայտարարելով, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ է։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ի հրապարակումը։
Հրաձիգը փախուստի է դիմել, իսկ Բելգիայի և Շվեդիայի միջև ֆուտբոլային խաղն առաջին խաղակեսից հետո դադարեցվել է։ Բելգիան բարձրացրել է երկրում ահաբեկչության սպառնալիքը ամենաբարձր մակարդակի։
Երկու սպանվածները Շվեդիայի քաղաքացիներ են, որոնք կրում էին Շվեդիայի ֆուտբոլային թիմի շապիկներ, իսկ վիրավորը՝ տաքսու վարորդ։ Ըստ Բելգիայի դաշնային դատախազի՝ հարձակման հնարավոր շարժառիթը կարող է լինել այն, որ զոհերն ազգությամբ շվեդ են։
Ավելի քան 35 000 մարզասերներ, որոնք գտնվում էին մարզադաշտում՝ դիտելու Բելգիա-Շվեդիա ֆուտբոլային խաղը, մնացել են մարզադաշտում, մինչև կեսգիշերից առաջ սկսվել է նրանց տարհանումը։ Ըստ The Guardian պարբերականի՝ ոստիկանությունը անվտանգության հատուկ միջոցառումներ է ձեռնարկել շվեդների համար՝ ուղեկցելով նրանց մինչև օդանավակայան։