Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գնացել է օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք՝ Ստեփանակերտ։
Արցախի Հանրապետության նախագահի նստավայրի ճակատային հատվածից նրա հրամանով հանվել-ջնջվել է Արցախի զինանշանը և փոխարենը տեղադրվել է Ադրբեջանի զինանշանը։ Տանիքից հանվել է նաև Արցախի պետական դրոշը. հայտնում է azertag.az կայքը:
Արցախի Հանրապետության նախագահի նստավայրը դարձել է Ալիևի նստավայրը Ստեփանակերտում։
Ալիևը մտել է Արցախի նախագահական նստավայր, շրջել շենքում։
Բացի այդ, Ալիևն օկուպացված Մարտակերտ քաղաքում, Սարսանգի ջրամբարի տարածքում, Իվանյանում, Ասկերանում բարձրացրել է Ադրբեջանի դրոշները:
Հիշեցնենք, որ Արցախի բոլոր նախագահներն առևանգված են, գտնվում են գերության մեջ, Բաքվում։


