Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ի. Պ.

Երեկ Երեւանում մեկնարկեց «Ժողովրդագրական մարտահրավերները ՀՀ-ում» համաժողովը, որի ժամանակ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն նշեց, որ Հայաստանը ժողովրդագրական լուրջ խնդիրներ ունի` արտագաղթ, տարեցների թվի ավելացում, ծնելիության ցածր ցուցանիշ եւ այլն: Իսկ մարտահրավերների պատասխանները գտնելն արդեն կենսական հարց է:

Հայաստանում աղքատությունը գնահատվում է 35 տոկոսից ավելի, բարձր են նաեւ գործազրկությունն ու արտագաղթը, ունենք տարածքային համաչափ զարգացման խնդիր:

«Ժողովրդագրական մարտահրավերները ՀՀ-ում» համաժողովը, որը նախաձեռնել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը եւ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, նպատակ ունի ներկայացնել ժողովրդագրական մարտահրավերների խորքային ուսումնասիրություններն ու համապատասխան լուծումները: