Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ծանր վայրկյանների ժամանակը

13/10/2023
- 13 Հոկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մերօրյա ժամանակը սպասվածից ծանր է անցնում: Ժամանակ ասվածը թերեւս վայրկյանների հանրագումար է, ընդամենը ակնթարթների շարան, որն ինչ-որ իմաստով պետք է ավարտվի, երբ մեզանում սպասվածից էլ հաճախ հնչում է «հետո»-ն, իր բոլոր ելեւեջներով: Թվում է այս վիճակին վերջ չկա, քանզի ամեն ինչ սկսվում եւ ավարտվում է մեկ մարդու խոսույթով: Անշուշտ կա նաեւ ընդդիմություն որակվողը, որն այնքան է ցաքուցրվել, որ թփուտների տրամաբանությամբ իր սաղարթների տակ հանգրվանելու տեղ չի ստեղծել: Պարզապես մենք անհարմար զգալու պես ամաչում ենք հերթական հետոյից խուսափելուց, իրավիճակներն իրենց անուններով կոչելուց, ամեն ինչ հասցնելով ու կապելով հայկականի ու հայկականության ինչ-ինչ բացահայտումների ակնկալիքի հետ: Ավաղ, այսօրինակ մտավարժանքների արդյունքում հայտնվում ենք այն կետում, որում կանք` անզորի ու անօգնականի վիճակում: Անշուշտ, իշխանությունն ու հանրության որոշ թե որոշակի հատված հակված չէ հնչեցված մոտեցմանը, վկայաբերում է թվեր ու տոկոսներ, ասֆալտ ու կրթաշինություն, սոցիալական խնդիրների առաջքաշում, որոնց հանրագումարում անգամ դրականն ու բարեփոխումը չեն նշմարվում, իրենց տեղը չեն ուրվագծում: Ընդհանուր դատողությունների այսօրինակ խոսույթից փորձեմ տեղափոխվել իրական միջավայր, ասենք` հանրությանը հաճախ հիշեցվող սուբսիդավորում կոչվող ոլորտ:
Թե ինչ է այդ սուբսիդավորում անվանվողը, տարիներ շարունակ ակտիվ լրագրությամբ զբաղվող ՀՀ շարքային քաղաքացիս երկրի կառավարիչների կողմից չի լսել: Այն հիմնականում արտահայտվել է օրենքի ուժ ունեցող ՀՀ բյուջեից մեծ ու փոքր համայնքային կառույցներին որոշակի գումարների հատկացման տեսքով` միլիոնավոր ու միլիարդավոր դրամների սահմանումով:

Առաջին հայացքից գործընթացը կարելի է ընդունելի համարել: Սակայն երբ հետեւում ենք դրա հետագա ընթացքին, հարցեր են ծագում, որոնց շարունակությունն ու պատասխաններն ուղղակի միանշանակ չեն: Ասենք` մի դեպքում գումար է հատկացվում համայնքում պուրակ կառուցելու, մի այլ տեղում` համայնքային աշխատակազմի շինության տանիքը վերանորոգելու, երրորդ դեպքում` գյուղի մշակույթի տան ինչ-ինչ ծախսերը հոգալու նպատակով: Տարվա արդյունքում ոչ հարուստ ՀՀ բյուջեից տասնյակ միլիարդավոր դրամներ են ծախսվում, որոնց նպատակահարմարությունը երբեւէ չի հիշվում, որին հանդիպում ենք անորակ ճանապարհաշինության պարագայում:

Ի վերջո` ի՞նչ է ամփոփում այս վիճակը, որը սուբսիդավորում է անվանվում: Բացատրական բառարաններում կարդում ենք` սուբսիդիա-պետական նպաստ, օժանդակություն, աջակցություն, օգնություն, սատարում: Ակամայից մտաբերում ենք իշխանական վերաբերմունքը շարքային քաղաքացի նպաստառուների հանդեպ, որը մի շարք դեպքերում տեռորի աստիճանի էր հասցվում, մարդկանց երեսին էր շպրտվում գնալ աշխատելու պահանջը, այլ ոչ` նպաստով գոյատեւելու ակնկալիքը, երբ կա՛մ աշխատանքը չկար, կա՛մ նպաստառուի մոտ առողջական խնդիրներ էին առկա: Հիմա սրանցից որո՞նք են առկա, որ համայնքապետարանը ի զորու չէ  1-2 նստարանով պուրակ կառուցել կամ աշխատավայրի դուռ-լուսամուտ վերանորոգել: Բացարձակապես ոչ մեկը, քանզի որեւէ համայնքապետ գրեթե կայացած գործարար է, ռեստորանի ու հյուրանոցի տեր, ծառայություններ մատուցող ու շինարարություն իրականացնող կազմակերպության համասեփականատեր, պարզ է, ոչ իր անունով: Իշխանության հարկահավաք թե իրավապահ կառույցներում քաջատեղյակ են այս ամենին, յուրաքանչյուր այցից հետո մի քանի չհաշվառված աշխատողների են բացահայտում, տուգանքներ սահմանում եւ… վերջ: Եվ հարցը` արդյո՞ք իշխանությունն այն կառույցն է, որը կոչված է պարզ ծառայություններ մատուցողի կարգավիճակ ստանձնել, որպիսին է ընթացող սուբսիդավորում-պետական նպաստի տրամադրում գործընթացը, հնչում է ինքնաբերաբար:

Երբ տարիներ առաջ գործընթացը սկսվեց, նպաստառու-պետություն հարաբերակցությունը 80-20 էր, հիմա հակառակն է. անգործության մղված համայնքները գնալով աղքատանում են, որը վերեւներում փորձում են չտեսնելու տալ:

Անշուշտ լրագրային էջն այն տարածքը չէ, որտեղ հարկ է երկրի տնտեսական քաղաքականության մանրամասների շուրջ զրույց ծավալել: Այսուհանդերձ, հանրությունը ցանկանում է համոզվել, թե ինչքանով է արդարացված, ասենք, օրերս ընդունված խաղողի մթերումների նպատակով բանկերին կիլոգրամ խաղողի դիմաց 30 դրամի հատկացումը, հազար տոննա վարկավորման դիմաց 30.000.000 դրամի ստացումը: Այն ներկայացվում է որպես խաղողագործին օգնելու քայլ, որը միանշանակ չի ընդունվում. գումարը բանկ է գնում: Այլ բան է, ասենք տեղերից հնչող այն կարծիքը, ըստ որի խաղողի մթերումը նպատակահարմար է իրականացնել համայնքներում կազմավորվող յուրատեսակ խաղողի վերամշակում իրականացնող ընկերությունների միջոցով, որտեղ գյուղաբնակները թե՛ աշխատանք կունենան, թե՛ պարբերաբար ֆինանսական միջոցներ կստանան: Բայց այս ամենին հասնելու համար համապատասխան պետական կառույցները պարտադրվում են այլոց փորձն ուսումնասիրել, այն մեր պայմաններին համապատասխանեցնել, որը պարզվում է՝ հեշտ գործ չէ: Միայն չգետես ինչու ամենուր այն իրականացվում է, իսկ մեր բարձրագույն իշխանությունները ժամանակ են ծախսում մենեջերական պարտականություններ ստանձնելու ուղղությամբ, որից նաեւ կոռուպցիոն դրսեւորումներ են ուրվագծվում:

Այսպես հասանք այն վիճակին, երբ երբեմնի հզոր Արցախն այլեւս ոչ եւս է: Ես ի՞նչ խոսքեր շշնջամ 19-ամյա իմ հարազատ Դավիթի շիրիմին այցելելիս: Հայերենն այդ բառերը գրեթե չունի:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Օրակարգում Սեւանա լիճն է

Հաջորդ գրառումը

Ճակատագրակիցներ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025
Հրապարակախոսություն

Իշխանական պատգամավորների նախաձեռնած «հունվարի 27-ը» զոհերի հիշատակի օրերը ստվերելու վտանգ է պարունակում

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատերազմի գնալու հրաման տվողները ի սկզբանե համարել են, որ Արցախը հայրենիք չէ, ըստ այդմ` այն ենթակա է հանձնման

27/09/2025
Հաջորդ գրառումը

Ճակատագրակիցներ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական