Երեքշաբթի, Հուլիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կայացել է «ՀՀ ԳԱԱ – 80. հայ ակադեմիական արվեստագիտության երախտավորները. Գեւորգ Գյոդակյան» գիտաժողովը

13/10/2023
- 13 Հոկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Սեպտեմբերի 19-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում գումարվեց «ՀՀ ԳԱԱ – 80. հայ ակադեմիական արվեստագիտության երախտավորները» գիտական կոնֆերանսների շարքի 2-րդ միջոցառումը, որը նվիրված էր հայ անվանի երաժշտագետ եւ արվեստագիտության հմուտ կազմակերպիչ, ՀՍՍՀ Արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Գյոդակյանին (1928-2015): Ի դեպ՝ 2023թ. օգոստոսի 12-ին լրացել էր նրա ծննդյան 95-ամյա հոբելյանը:

Գեւորգ Գյոդակյանը 1979-2005թթ. եղել է Արվեստի ինստիտուտի տնօրենի՝ գիտական գծով տեղակալը, իսկ 1966-2015 թթ.՝ գրեթե 50 տարի, ղեկավարել հայրենական երաժշտագիտության գլխավոր օջախը՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժինը:

 Գիտաժողովը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը՝ Հայաստանի կոմպոզիտորների միության եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հետ համագործակցությամբ:

Բացման խոսքում ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը նշեց, որ իր գիտական, գիտակազմակերպական, գիտամանկավարժական եւ երաժշտական-հասարակական ծանրակշիռ գործունեությամբ Գ.Գյոդակյանն անուրանալի ավանդ է բերել հայ ակադեմիական արվեստագիտության (մասնավորապես՝ երաժշտագիտության) զարգացմանն ու առաջընթացին:

Գիտաժողովի մասնակիցներին եւ հյուրերին ողջունեց Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը: Նա կարեւորեց այն մեծ դերը, որ կատարել է Գեւորգ Գյոդակյանը՝ դառնալով կապող օղակ Հայաստանի կոմպոզիտորների միության եւ Արվեստի ինստիտուտի միջեւ եւ իր գոհունակությունը հայտնեց, որ վերջին տասնամյակներում խզված այդ կապը վերջին 1-2 տարիների ընթացքում կրկին վերականգնվել է եւ օրեցօր ամրապնդվում է:

Իր ողջույնի խոսքում պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը նկատեց. «Գյոդակյանի աշխատությունները, հայ երաժշտագիտական բարձրարժեք հետազոտություններ լինելուց բացի, մեր երախտավորների հետ իր ամենօրյա զրույցների  վկայությունն են, որը մեզ է փոխանցել նվիրյալ գիտնականն ու հմայիչ մարդը, որն այսօր էլ ազատորեն խոսում է սերունդների հետ միանգամայն արդիական լեզվով»:   

Գեւորգ Գյոդակյանի ասպիրանտ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ժողովրդական երաժշտության բաժնի վարիչ, Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,  արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյանը ներկայացրեց Գեւորգ Գյոդակյանի գիտաստեղծագործական դիմանկարը եւ երաժշտա-տեսական հայացքները:

Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու Արմեն Բուդաղյանն ընդհանուր գծերով ուրվագծեց Գեւորգ Գյոդակյանի գործունեությունը:

Երեւանի կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Լուսինե Սահակյանը «Գեւորգ Գյոդակյանի Կոմիտասականը» զեկուցման մեջ արժեւորեց երաժշտագետի նշանակալի ներդրումը կոմիտասագիտության մեջ:

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, Երեւանի  կոնսերվատորիայի դոցենտ, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Անահիտ Բաղդասարյանը հանդես եկավ «Գեւորգ Գյոդակյանի Տիկինը. Ալինա Փահլեւանյան. գիտնականը, մանկավարժը» բանախոսությամբ:

Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու Միխայիլ Կոկժաեւը քննության առավ Արամ Խաչատրյանի «Սոնատ-երգը»՝ համարելով այն սոնատային ձեւի մարմնավորման ունիկալ նմուշ:

Գեւորգ Գյոդակյանի առաջին ուսանող, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Սեդա Շեյրանյանը ձեւակերպեց Գեւորգ Գյոդակյանի երաժշտա-մանկավարժական սկզբունքները:

Գեւորգ Գյոդակյանի ասպիրանտ, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ավագ գիտաշխատող, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, արվեստագիտության թեկնածու Աստղիկ Մուշեղյանը քննության առավ Գեւորգ Գյոդակյանի արժեքավոր ներդրումը հայ երաժշտական միջնադարագիտության մեջ:

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, Երեւանի կոնսերվատորիայի դասախոս, արվեստագիտության թեկնածու Մարիաննա Տիգրանյանը ներկայացրեց Գեւորգ Գյոդակյանի ներդրումը Ռոմանոս Մելիքյանի ստեղծագործական ժառանգության ուսումնասիրության գործում:

Գիտաժողովը եզրափակեց Գեւորգ Գյոդակյանի ասպիրանտ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, Հայաստանի կոմպոզիտորների միության երաժշտագիտական մասնաճյուղի ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը՝ բացահայտելով Գեւորգ Գյոդակյանի ներդրումը չուխաճյանագիտության մեջ:

Գիտաժողովին մասնակցեցին վաստակաշատ երաժշտագետի ընտանիքի անդամները՝ կինը՝ Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու Ալինա Փահլեւանյանը, որդին՝ Կոնստանտին Գյոդակյանը, դուստրը՝ Ելենա Գյոդակյանը եւ թոռնիկը՝ կոմպոզիտոր Դավիթ Գյոդակյանը:

Գիտաժողովը եզրափակվելու էր ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի աշխատակիցների, ասպիրանտների եւ հայցորդների ուժերով կազմակերպված համերգով, որը պիտի կայանար Հայաստանի կոմպոզիտորների տան համերգասրահում, սեպտեմբերի 20-ին: Սակայն հայ ժողովրդին պատուհասած ողբերգության պատճառով, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենության որոշմամբ, համերգը չեղարկվեց:

ԱՆՆԱ ԱԴԱՄՅԱՆ

Նախորդ գրառումը

Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը հրավիրում է մասնակցելու

Հաջորդ գրառումը

Մայքլ Բարակիվա՝ գրող, ռեժիսոր, խնջույքների կազմակերպիչ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. պատմական արդարությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք

03/07/2026
Հաջորդ գրառումը

Մայքլ Բարակիվա՝ գրող, ռեժիսոր, խնջույքների կազմակերպիչ

Լրահոս

Առգրավված կենդանիները ճանաչվել են որպես իրեղեն ապացույց. ՔԿ

07/07/2026

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում...

Մեր աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և քաղաքական դրդապատճառներով հետապնդվող բոլոր անձանց. «Հայաստան» դաշինք

07/07/2026

«Հայաստան» դաշինքի հայտարարություն է տարածել. «Հայաստան» դաշինքը դատապարտում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը,...

Մարթա Կոսը հայկական ծիրանից մուրաբա է պատրաստել

06/07/2026

Այս մուրաբան պատրաստել եմ հայկական ծիրանից։ Ծիրանները խորհրդանշում են Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները։ Անցյալ ամսվա ընտրություններում հայերի մեծամասնությունը քվեարկեց ԵՄ-ի...

Այս գործողությունները նպատակ ունեն հետևողականորեն չեզոքացնելու և փաստացի գլխատելու ընդդիմությանը. հայտարարություն

06/07/2026

Հայաստանի Հանրապետության ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են այսօրվա իշխանությունների կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, ինչպես...

Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքները շատ ծիծաղելի և աբսուրդային են. փաստաբան

06/07/2026

Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքները շատ ծիծաղելի և աբսուրդային են՝ խարդախության օժանդակություն և փողերի լվացման օժանդակություն, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան...

Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությունն այս պահին մոտենում է ավարտին. նրան պատկանող կենդանիները քնեցվել են. Տոնոյան

06/07/2026

Գագիկ Ծառուկյանին պատկանող կենդանիները քնեցվել են և տեղափոխվել այլ վայր, լրագրողներին հայտնեց ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ ՒԻվետա Տոնոյանը։ «Ես, իհարկե,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական