Հինգշաբթի, Հունիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՆ ԾԱՆՈԹ ԵՆ, ՀԱՅԿԱԿԱՆԻՆՙ ՈՉ

10/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Հ.

Ադրբեջանի գիտական եւ քաղաքական շրջանակներն արդեն 60 տարի ամենատարբեր ամբիոններից հայտարարում են, որ Հայաստանի տարածքն էլ է ադրբեջանական, բոլոր հայկական մշակութային կոթողներըՙ նույնպես: Առավել ցավալի է, որ եվրոպական մամուլը հայկական տեսակետին ծանոթ չէ: Եվրոպային մեր տեսակետը մատուցելու անհրաժեշտությունը գնալով մեծանում է: Տեսակետն ու առաջարկությունը ասում է 1992-2000թթ. Լոնդոնում Հայաստանի պատվո հյուպատոս, քարտեզագետ Ռուբեն Գալիչյանըՙ հավելելով, որ Ադրբեջանի գիտական շրջանակների պնդմամբ, ադրբեջանցիները 5000 տարվա ժողովուրդ են եւ 3000 տարվա պետականություն ունեն: Ադրբեջանը խեղաթյուրում է փաստերն ու Պարսկաստանի Ատրպատական նահանգը շփոթում Ադրբեջանի հետ:

«Նրանք հայտարարում են, թե Ատրպատականի ժողովուրդն իրենց նախնիներն են, ինչը բացարձակ սուտ է, քանի որ Ատրպատականի ժողովուրդը արիական ցեղից է եւ մինչեւ 15-րդ դարը խոսում էր պարսկերենի փահլավի լեզվով: Նրանք հայտարարում են, թե իբր Հայաստանի եւ Արցախի տարածքում բոլոր քրիստոնեական տաճարներն ու եկեղեցիները պատկանում էին աղվաններին, ովքեր իբր նրանց նախնիներն են: Աղվանները 7-8-րդ դարերում դարձան մահմեդական, իսկ մեր քրիստոնեական եկեղեցիները կառուցվել են 6-18-րդ դարերում: Ինչպե՞ս դրանք կառուցվեցին, երբ մենք մահմեդական էինք», հարցնում է Գալիչյանը:

Բացի վերոնշյալիցՙ ադրբեջանական գիտական քարոզչությունը պնդում է, թե իբր հայերը Կովկասի հարավում գոյություն չեն ունեցել 1826-1828թթ., թե իբր Թուրքմենչայի պայմանագրով ռուսական զորքերն են հայերին բերել այդ տարածաշրջան: «Եթե այդ շրջանում հայեր չէին ապրում, ապա շահ Աբբասն ինչպե՞ս է 400000 հայերի քշել Պարսկաստան», ասում է Գալիչյանըՙ հավելելով, որ խորհրդային քարտեզներում որպես 1000 տարվա պատմություն ունեցող երկիր նշվում էր Վրաստանը. մեկ երկիր էլ 2000 տարվա պատմություն ունի. դա Հայաստանն է: Գալիչյանը խորհուրդ է տալիս վերադառնալ աշխարհի հնագույն քարտեզներին: Նա առաջարկում է Բրիտանական թանգարանում գտնվող բաբելոնյան կավե սալիկն ուսումնասիրել, որն աշխարհի հնագույն աշխարհացույց քարտեզն է եւ թվագրվում է մ.թ.ա. 600 տարի առաջ:

«Սալիկի վրա պատկերված է աշխարհի կենտրոնը, որտեղ նշված է երեք երկիրՙ Բաբելոն, Ասորեստան եւ Արարատի երկիր: Վերջինը անգլիացի պատմաբանները թարգմանել են Հայաստան», ասաց քարտեզագետը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այդ անունն առաջին անգամ օգտագործվել է ԽՍՀՄ-ի ստեղծումից հետոՙ 1918-ին: Մինչ այդ, նման պետություն գոյություն չի ունեցել, իսկ տարածքը կոչվել է Շիրվան, տարածքում էլ մինչեւ 1920-ականները, գրավոր լեզուն եղել է պարսկերենը: «Ինչպե՞ս կարող է հնագույն մշակույթ ունեցող ազգը սեփական լեզուն եւ այբուբենը չունենալ»:

Պետական մակարդակով քարոզչություն իրականացնելու համար գիտնականը կարեւորում է պատմագիտական գրքերի հրատարակում բազմաթիվ լեզուներով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ՆՈՐ ՍԱՆԴՂԱԿ ՆԱԵՎ ՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հաջորդ գրառումը

«ՈՉԻՆՉ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ»

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

«ՈՉԻՆՉ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
default
Նորություններ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում

03/06/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
Իրավունք

«Շպիոն», «գործակալ», «Հայաստանի ժողովրդին թալանող» ասելու համար Գագիկ Ծառուկյանը Փաշինյանին դատի է տվել

03/06/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ. տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակից։ Գագիկ Ծառուկյանը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական