Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը լուծելու համար անհրաժեշտ է իրականացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները՝ անկախ ինքնիշխան Պաղեստին պետության ստեղծման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Իրաքի վարչապետ Մուհամմադ ալ-Սուդանիի հետ հանդիպման ժամանակ:.
Նա ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակի կտրուկ սրումն ԱՄՆ քաղաքականության ձախողման վառ օրինակ է։
«Միացյալ Նահանգները փորձում էր մենաշնորհել կարգավորումը Մերձավոր Արևելքում և չէր մտահոգվում բոլորի համար ընդունելի փոխզիջումներ գտնելով», – ասել է Պուտինը: