Շաբաթ, Հուլիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎՐԱՑԱԿԱՆ ՄՈՏԻՎՆԵՐ. ՄԵԿԸ ՀԱՅԵՐԻՆ «ՍԻՐՈՒՄ Է», ՄՅՈՒՍԸ` ՓԱԽՉՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԾԱԳՈՒՄԻՑ

17/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

Ադրբեջանում նախագահի ընտրություններ կոչվողն ավարտվել է, նախապես հայտնի արդյունքն էլ արձանագրվել: Վրաստանում դեռեւս պատրաստվում են ընտրություններին: Եվ այս տարի արդեն իսկ որոշ փոփոխություններ, անգամ նորամուծություններ կարելի է նկատել: Եվ դա հատկապես ազգային փոքրամասնություններով համապարփակ բնակեցված շրջանների նկատմամբ, որոնք ավանդական ընկալվում էին որպես իշխող կուսակցությանը ձայն տվողներ, կամ, որ ավելի ազնիվ կլինի, իշխող կոսւակցության համար ձայներ կեղծելու տարածքներ:

Նախկին ընտրություններն աչքի են ընկել մի առանձնահատկությամբ, երբ հայաբնակ Ջավախքն ու մասամբ ադրբեջանաբնակ Քվեմո Քարթլին գրեթե 100 տոկոս ձայն էին ապահովում իշխող կուսակցության, վերջին տարիներին` ներկայիս նախագահ Միխեիլ Սաակաշվիլու համար: Ընդ որում, իշխանության համար նկարվող ձայների համար որպես հիմք էլ, պիտի նշել` արդարացիորեն, ներկայացվում էր այն հանգամանքը, որ վրացական ընդդիմությանը այս տարածաշրջանները երբեք էլ առանձնակի չեն հետաքրքրել, ու ոչ մի ընդդիմադիրի իր գյուղում չտեսնող ջավախքցին էլ, օրինակ, գլխապատառ վազում ու ձայնը տալիս էր իշխողներին:

Ինչեւէ, ժամանակները կարծես փոխվում են, ու Վրաստանում բնակվող փոքրամասնությունների հետ էլ, գոնե արտաքուստ, հաշվի նստելու ցանկության ցուցադրություններ են արվում, ընդ որում` ոչ միայն ընդդիմության, այլեւ իշխանության կողմից: Ուշադրության ցւոցադրությունն էլ արվում է հնարավոր ամենաբարձր մակարդակով, ինչը, հիրավի, կարող է նշանակել, թե այս տարածաշրջանները իրենց փոքրամասնություններով վերջապես արժանանում են պատշաճ վերաբերմունքի:

Թե իրենց նախընտրական հանդիպումներով ով ու որքանով է անկեղծ, առավել եւս հետագայում որքանով հետեւողական կլինի նախընտրական շրջանում առատորեն շռայլվող խոստումներում` դժվար է ասել, սակայն ստեղծված իրավիճակը, որում երկրի ներկայիս նախագահ Սաակաշվիլին լրիվ մտել է հակահայ դերի մեջ, իսկ վարչապետ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին էլ իր հագով փորձում է հայամետի շապիկը, չի կարող հիմք լինել լավատեսության համար:

Նախընտրական արշավի շրջանակներում մի շարք մեծ ու փոքր, տարբեր տրամաչափի ու կարեւորության վրացի քաղաքական գործիչների այցելությունից հետո այս օրերին Ախալքալաք էր այցելել նաեւ Իվանիշվիլին, հետն էլ «Վրացական երազանքի» թեկնածու Գիորգի Մարգվելաշվիլուն ներկայացնելիս հավաստել, թե հայերին շատ է սիրում:

«Ես հայերին շատ եմ սիրում ու երբեք դա չեմ թաքցրել», հայտարարել է Իվանիշվիլին, ու այդպիսով տեղիք տվել հակահայկական զանգվածինՙ Վրաստանում պտտելու ջրաղացը, հակաիվանիշվիլիականներին էլՙ եւս մեկ անգամ մատի փաթաթան դարձնելու փոքրամասնությունների խնդիրները: Ասվածի կողքով անտարբեր չեն անցել նաեւ ադրբեջանական մամուլի ներկայացուցիչները` մեկը խանդի, մյուսն էլ անհեթեթ մեկնաբանությունների դրսեւորմամբ:

«Ուրախ եմ, որ այսօր ձեզ հետ եմ եւ երախտապարտ եմ մեր կողմնակիցներին», հայտարարել է Իվանիշվիլինՙ ավելացնելով, թե ջավախքցիները սպասում են նոր նախագահին, որը անպայման դառնալու է Մարգվելաշվիլին:

«Մենք իսկապես եղբայրներ ենք, դուք Վրաստանի քաղաքացիներ եք ճիշտ այնպես, ինչպես եւ մենք, սա ձեր հայրենիքն է», Ախալքալաքում ասել է միլիարդատեր վարչապետը ու հավելել, թե հայերի ծագման երկրում էլ, Վրաստանի նման, խնդիրներ կան, բայց կա նաեւ հույս, թե ամեն ինչ կհաղթահարվի:

Թե Վրաստանում ապրող հայերի որ խնդիրները եւ երբ կլուծվեն` Իվանիշվիլին, իհարկե, չի նշել, չմասնավորեցնելով նաեւ, որ Վրաստանի քաղաքացի հայերն ու վրացիները նույն երկրի ներսում տարբեր խնդիրներ ունեն, որոնք ոչ միայն համադրելի չեն, այլեւ երբեմն հակադրվում են նույն վրացիների ու, հատկանշական է, վրաց եկեղեցու կողմից:

Ամեն դեպքում, նախագահի ընտրությունները սարերի հետեւում չեն, եւս մի տասը օր, եւ հոկտեմբերի 27-ին քվեարկությամբ Վրաստանը նախագահ կընտրի, որի համար նախապես պայքարի էին ելել շուրջ 20 թեկնածու, որոնցից մեկը Սաակաշվիլու «մարդն» է` Դավիթ Բաքրաձեն, մեկըՙ Իվանիշվիլու` Գիորգի Մարգվելաշվիլին, նաեւ Սաակաշվիլու նախկին թիմակից, դաշնակից ու կուսակից, ներկայումս ընդդիմադիր ներկայացող, Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն:

Նախագահի պաշտոնն ու լիազորություններն էլ նախ Սաակաշվիլու ցանկությամբ, ապա նաեւ Իվանիշվիլու մասնակցությամբ սահմանադրական փոփոխություններով սահմանափակ կլինեն` երկրի կառավարման ղեկին թողնելով վարչապետին: Եվ քանի որ միլիարդատեր վարչապետն էլ խոստացել է թողնել քաղաքականությունը, նախագահի ընտրությունների նշանակությունը հասցվել է նվազագույնի` կարեւորմամբ, թե ով կդառնա վարչապետ:

Նախորդ գրառումը

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆԸ ԵՎՍ ՈՒՆԻ «ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ԻՐԱՎՈՒՆՔ»

Հաջորդ գրառումը

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՎՍ ՄԵԿ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՆՈՒՆ ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՅԻ

Լրահոս

Վերաքննիչ դատարանում ավարտվել է մեղադրյալների վերաքննիչ բողոքների քննությունը՝ Հայաստանի քաղաքացիների բողոքների հիման վրա

18/07/2026

Հուլիսի 17-ին Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի,...

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը

17/07/2026

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի նոր սեփականատերը ամերիկյան ընկերություն է, որի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը վերջերս Պետքարտուղարության կողմից նշանակվեց նաև Հայաստանով անցնող «Թրամփի...

Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատունը վանդալիզմի ենթարկած անձը ձերբակալվել է

17/07/2026

Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանը վանդալիզմի են ենթարկվել վեց գերեզման և մեկ շատրվան: Անվտանգության ուժերի կողմից...

Թուրքիայի մաքսային համակարգում օգտագործվում է Հայաստանի պաշտոնական կոդը

17/07/2026

Թուրքիայի առևտրի նախարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ներդրել է ուշագրավ տեխնիկական կանոնակարգ։ Այս կանոնակարգի համաձայն, Հայաստանի հետ երրորդ...

Նեթանյահուն վախենում է արտերկրի քաղաքացիների՝ իր դեմ քվեներից, ուստի կրճատում է չվերթները

17/07/2026

Վարակի՞չ է Հայաստանի օրինակը Իսրայելական տարբեր լրատվամիջոցներ արդեն երկրորդ օրն է գրում են, թե մտավախություն կա, որ կառավարությունը ցանկանում է...

Վարդան Ղուկասյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց

17/07/2026

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում հանրային մեղադրողը միջնորդեց երկարաձգել Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը եւս 3 ամսով։ Նշենք, որ այսօր ավարտվեց...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական