Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9-ին հանդիպել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կովկասյան բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուի Բոնոյի հետ։
Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, մտքերի փոխանակություն է տեղի ունեցել երկու երկրների երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգի շուրջ: