Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Արցախում պայթյունի վայրից հայտնաբերված 170 աճյունը և մասունքը տեղափոխվել է Հայաստան՝ ԴՆԹ անալիզի

Սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետի տարածքում փրկարարական խմբերը շարունակում են իրականացնել որոնումներ․ տեղեկանում ենք Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից:

Մինչ օրս նույն տարածքից հայտնաբերվել և դատաբժշկական փորձաքննության բյուրո է տեղափոխվել` ընդհանուր 170 աճյուն և մասունք, իսկ անձնական իրերը` օպերատիվ շտաբ։

Աճյուններն ու մասունքները կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն` ԴՆԹ միջոցով ինքնությունները պարզելու համար։