Արցախահայության իրավունքների պաշտպանության նպատակով ՄԻՊ գրասենյակն աշխատում է Գորիսում, Կոռնիձորում ու Վայքում

Բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ձևավորված աշխատանքային խմբերը Գորիսում, Կոռնիձորում և Վայքում:
ՄԻՊ-ից հայտնում են, որ հաշվառման կենտրոններում Պաշտպանի ներկայացուցիչներն իրականացնում են փաստահավաք աշխատանքներ, զրուցում բռնի տեղահանվածների հետ, հավաքագրում նրանց կողմից բարձրացված խնդիրները։
