Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

«Իսկ Գերմանիան դե՞մ է միջանցքին»

Հարցը հնչեց ԳԴՀ կառավարության սեպտեմբերի 27-ի ասուլիսին:  «Բացի ԼՂ հիմնախնդրից, Ադրբեջանը մտահոգված է նաեւ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքով:  Ի՞նչ դիրքորոշում ունի ԳԴՀ:  Արդյոք ԵՄ-ն ցանկանո՞ւմ է կանխել դա:  Ինչպե՞ս կարող ենք կանխել դա»:  ԱԳՆ խոսնակը պատասխանեց, թե հարցը ՀՀ-Ադրբ.-Միշել-ԳԴՀ-Ֆրանս. բանակցություններում քննարկվում է:  «Բայց դրանք առանց ՀՀ-ի են տեղի ունենում…» չհասցրեց ավարտել լրագրողը, երբ խոսնակն ուղղեց՝ «ՀՀ-ն էլ Բրյուսելում է եղել սեպտեմբերի 26-ին»:  « Նկատի ունեի Ալիեւ-Էրդողանին, նրանց հարցրե՞լ եք՝ ի՞նչ արդյունք կա»: (Երկար-բարակ պատասխան…): «Իսկ ԳԴՀ դե՞մ է միջանցքին»:  « Այն ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների մաս է, ընդհանուր քննարկումների շրջանակում պետք է լուծում գտնել, երկուսի միջեւ կայուն խաղաղ լուծում»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա