Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏԵՂԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՑՈՒՆԱՄԻՆԵՐ

19/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փաստորեն Վիլնյուսում ինչ-որ փաստաթուղթ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրվելու է, դա կլինի ինչ-որ հուշագիր, ինչ-որ մտադրությունների նոր հռչակագիր, թե այլ անունով մի թուղթ` արդեն կարեւոր չէ: Մերոնք մի բան ստորագրելու են, մի թղթի կտոր, որի վերաբերյալ առաջին դեմքերը բան չեն ասում, կուսակցապետներն էլ բան չգիտեն, իսկ ահա Ազգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության հանձնաժողովի երիտասարդ ղեկավար Կորյուն Նահապետյանը շատ լավ գիտե, որ այդ ուղղությամբ բանակցություններ կան տարբեր պաշտոնյաների մասնակցությամբ եւ եվրոպացիների հետ էլ նոր իրողությունների համատեքստում պիտի Հայաստանը այսուհետեւ հարաբերություն զարգացնի:

Այսինքն` քառամյա բանակցված խոր ու համապարփակ փաստաթուղթը (Ասոցիացման եւ Խոր ու համապարփակի մասին)` հեչ, հիմա մի թեթեւ թուղթ կունենանք, դե ձեւի համար, որ իբր Եվրոպայի հետ վատ չենք, դուռը չենք փակում, իսկ Մաքսային միություն մտնելուց հետո` կտեսնենք ինչն-ինչպես: Չնայած` մեկ օր առաջ, երբ Կ. Նահապետյանը զուգահեռում էր Վիլնյուսի հնարավոր թուղթն ու Մաքսային միություն մտնելը, նրա կողքին նստած Թեւան Պողոսյանը, որ հիմա, ճիշտ է, «Ժառանգությունից» է, բայց նրան պատահական մարդ չես համարի բոլոր տեսակի ընթացակարգերը եւ դրանցից բխող բուն բովանդակությունը ենթատեքստերից անգամ գլխի ընկնելու առումով, քանի որ նախագահի նստավայրով անցած-լավ փորձարկված մարդ է, լրիվ այլ բան էր ասում. նա վստահ էր, որ ԵՄ-ի հետ ամեն ինչ նորից հին ճամփով գնալու է: Գուցե հենց նրա պետական փորձառությունն էր հուշում այն վստահությունը, որ Մաքսային միությունը եւս դեռ օդում մի բան է, ու ինչ իմանաս, դրանից էլ հազիվ թե մի բան դուրս գա:

Ահա այս թեական վիրտուալ միությունների եւ համագործակցությունների առումով տատանվող օդի ելեւէջներին էլ հենց ապրում է երկիրս` օրը կամ մի քանի օրը մեկ մի կարճատեւ ցունամի ապրելով, Զարուհուց անցնելով Զորիին, Զորիից Մանուչարյանին եւ կրկին հետ` ավելի վաղի «Վճարում ենք 100 դրամ» շարժմանը կամ հանուն Փակ շուկայի` հակալֆիկական շարժմանը: Նոր-հին զբաղեցնողների պակաս չկա. մի պահ Իսագուլյանն էր Հայաստանի երեք նախագահներին ուզում համախմբել-հանդիպեցնել Արցախում (Ղարաբաղյան հարցի վերաբերյալ Մինսկի խմբի նոր առաջարկներից վա՞խն էր էլի ցեմենտը), դա չի ստացվում, հիմա հայ արի Արմեն Ավետիսյանն է նոր-հին Բարբի տվել հասարակության ձեռքը` «այ, համասեռամոլ պաշտոնյաների ցուցակները կհրապարակեմ» սպառնալիքի տեսքով, դա միշտ եւ հիմա ակտուալ պահելով: Դե, հրապարակի, պրծնենք, էլի, եթե մշտական այդ մահակն այլ նպատակներ չունի իր մեջ` ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում, ճիշտ թելը ձգելու մշտական հնարավորությամբ:

Հա, գրողներին մոռացանք, թեեւ նրանցից հազիվ թե ողջ հասարակության համար զբաղմունք դուրս բերենք` այնքան հեռացան-հեռացան-հեռացան նրանք մեր հասարակությունից վերջին քսան տարում, որ ոչ մեկի անունը փաստորեն լայն շերտերը չգիտեն: Բայց դե էլի` երեք թեկնածու, ու ամեն մեկն իր փրկիչ ծրագրերով, ասել է թե` այլընտրանքային ընտրությունների ռեսուրսով գնում են դեպի կիրակի, երբ Լեւոն Անանյանից հետո մեկը երկարորեն Հայաստանի գրողների միությունը կառավարելու հույսը մանդատով կստանա: Դեռ մի ինտրիգ էլ կա, թեկնածուներից մեկն էր ասում` կիրակի համագումարին ով ասես կարող է առաջադրվել. քոռանամ, Վանոն չբուսնի՞ հանկարծ ու առաջադրվի` մի ցունամի եւս առաջացնելով հայոց գրական երկնակամարում:

Դե իսկ օրենսդիրն էլ «Արի տուն» ծրագրի իրականացմամբ է զբաղված այս օրերին` ներողություն ռադմիսիայի համաձայնագիր է քննարկում, որ դաշնակցական Արմեն Ռուստամյանի սրամտելով «Արի տուն» ծրագրի նոր փուլ անվանվեց, քանի որ «Հայաստանի եւ ԵՄ միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման վերաբերյալ այս համաձայնագիրը նոր քառօրյայում որ հավանության արժանանա, հենց Եվրոպաներից արտաքսված անձանց վերադարձի պայմաններն է ամրագրելու: Իսկապես` ինչո՞վ «Արի տուն» չէ, չնայած ամեն վերադարձողի համար այն վերածվելու է երեւի անձնական ողբերգության, քանի որ արդեն տարիներ կորցրել ու հարմարվել էին եվրոպաներում, իսկ հիմա տարիների նոր կորստով ու աստված գիտե` մեր երկրում նրանց սպասվող անորոշությամբ ինչի՞ն ենք մոտեցնելու նրանց` կյանքին, թե՞ մահին: Բայց Եվրոպա է, իր պահանջներն է դնում, մենք էլ քաղաքակիրթ եվրոպացի լինել հավակնող` բա չվավերացնե՞նք այդպիսի համաձայնագիր: Իսկ թե «անօրինական» միգրանտներին արտաքսելուց հետո երկիրը պայման ունի՞ նրանց ընդունելու, սա թերեւս հազիվ թե խորությամբ որեւէ մեկին հետաքրքրի, դե` մենք մեր ընտրյալ խավին վիզաների տրամադրումը Եվրոմիության կողմից դյուրացնելուն համաձայնում ենք, բա մեզ հետաքրքի՞ր են եվրոպաների հայ «անօրինական» միգրանտները:

Թարսի պես էլ ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարթենսը մեռավ, ով լավ էր տրամադրված Հայաստանի եւ հայ ղեկավարների հանդեպ: Ու ոչ ոք չգիտի` նրա փոխարեն նոր եկողը նույն կերպ կհովանավորի՞ հայերին ու Հայաստանի ղեկավարությանը, թե մի դառնահամ մարդ կգա, ով նոր պրոբլեմներ կստեղծի հայ պաշտոնյաների համար: Չնայած` մեր հայերն էլ պակաս խնդիրներ չեն ստեղծում հայերիս համար, օրինակՙ Բրյուսելում վերջերս Եվրոպահայերի համագումարին ԱԺ նախագահի մի դիտողությունից հետո դահլիճը ցուցադրական լքել են «Եվրոպայի հայկական կազմակերպությունների ֆորումի նախագահ» Աշոտ Գրիգորյանն ու իր տեղակալ (պինդ կառչեք աթոռից) Հարություն Առաքելյանը, որոնք չեն դիմացել մեր ԱԺ նախագահի այն ճիշտ քննադատությանը, թե ելույթի հնարավորությունը պետք չէ օգտագործել օրակարգից դուրս ինչ-ինչ ելույթներ ունենալու, Հայաստանին քննադատելու ու Հայաստանում ինչ-որ հարցեր լուծելու համար: Դե, մեզ, ինչպես ասում են, գերեզմանը կփոխի միայն, բոլորս ու միաժամանակ` հնարավոր բոլոր թելերն ու վերմակների ծայրերը ձգում ենք միայն մեր ուղղությամբ: Լավ է` այս հարցով էլ ցունամի չի առաջացել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԵԼԵՆ ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՆՈՐ ԳԻՐՔ Է ՀՐԱՏԱՐԱԿԵԼ

Հաջորդ գրառումը

ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ «ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ» ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ ՉԵ՞Ն ԿԱՐՈՂ ՈՐՈՇԵԼ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՌՈՒՍ ՓՈՐՁԱԳԵՏ. ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆՁԵՌՎԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԵՏՔ Է ՕԳՈՒՏ ՔԱՂԻ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական