Ալմաթիում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 7 բռնցքամարտիկներից ասպարեզում մնացել են ընդամենը 2-ըՙ Նարեկ Աբգարյանը (52 կգ) եւ Արամ Ամիրխանյանը (69 կգ): Պայքարից դուրս մնաց մինչեւ 56 կգ քաշային Արամ Ավագյանը, որը 1/8 եզրափակիչում մենամարտեց աշխարհի գործող չեմպիոն, կուբացի Ռոբեյսի Կարազանայի հետ: Հայ բռնցքամարտիկը պարտվեց 0-3 հաշվով: