Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԵՍՍԵՆԻ ԵՐԿՐԱՄԱՍՈՒՄ ՆՇՎԵՑ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ

26/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013

Ան. Հ., Գերմանիա

ՀՀ անկախության 22-ամյակին նվիրված միջոցառումը Գերմանիայում մի փոքր ուշ է նշվելՙ սեպտեմբերի 22-ին ԳԴՀ զբաղված էր Բունդեսթագի, որոշ երկրամասերումՙ նաեւ տեղական ընտրություններով: Ինչպես իրազեկ ենք դառնում Հեսսենի երկրամասի մարզային «Բյուրշթեդթեր ցայթունգի» հոկտեմբերի 19-ի համարից, Բերգշտրասսե մարզում այն նշվել է հոկտեմբերի 18-ին ՀՀ պատվո հյուպատոս Սթիվեն Բրայան Ֆերայի ջանքերով: «Ազգ»-ում ժամանակին իրազեկել ենք, որ ԳԴՀ-ում ՀՀ-ն այժմ երկրորդ պատվո հյուպատոսն ունիՙ հեփփենհայմցի գործարար դոկտոր Ֆերան 2012-ի հոկտեմբերից Մայնի Ֆրանկֆուրտում ՀՀ պատվո հյուպատոսի պարտականություններն է կատարում: Անկախության տոնի առթիվ կազմակերպված հանդիսությանը պաշտոնապես Հայաստանը ներկայացրել եւ ելույթ է ունեցել է ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, որն իր երկրի քաղաքական շահերը նաեւ եվրոպական խորհրդարանում է պաշտպանում, գրում է թերթը: (Բեռլինում ՀՀ դեսպանի տեղը թափուր է Արմեն Մարտիրոսյանի սեպտեմբերի վերջին Երեւան վերադարձից հետո, ԶԼՄ-ները հաղորդում են այդ պաշտոնում Վահան Հովհաննիսյանի նշանակման մասին – Ան. Հ.): Ըստ գերմանական լրատուի, Հովհաննիսյանն անդրադարձել է իր երկրի հուզիչ պատմությանը, համերգային մասում ելույթ է ունեցել հեփփենհայմցի վիրտուոզ երգեհոնահար Ֆրանց Լամբերթը, իսկ ԳԴՀ-ում Վրաստանի դեսպան Գաբրիելա ֆոն Հաբսբուրգը տոնահանդեսի առթիվ հավաքված հանրությանը Հայաստանի մասին սեփական տպավորություններն է փոխանցել: Տեղական իշխանությունների ներկայացուցիչ Մաթթիաս Վիլկեսը, որ առիթ է ունեցել դոկ. Ֆերայի ընկերակցությամբ լինել Հայաստանում, իր եզրափակիչ խոսքում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը, հատկապես շեշտելով, թե թուրքական իշխանությունները պատահածը դեռ չեն վերանայել, եւ ինքն իր լիազորությունների սահմաններում սատարելու է Հայաստանին: Գերմանական լրատուն փոխանցում է նաեւ, թե «առաջիկա շաբաթ Հեփփենհայմում սպասվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի ելույթը»:

Նախորդ գրառումը

«ՆՈՐԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՈՒՆԵՑԵԼ ԵՆՔ ՉԱՓԱԶԱՆՑ ԿԱՐԵՎՈՐ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ»

Հաջորդ գրառումը

ՆԱՄԱԿԱՆԻՇՙ ՆՎԻՐՎԱԾ ԱՆՏՈՆ ՔՈՉԻՆՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՆԱՄԱԿԱՆԻՇՙ ՆՎԻՐՎԱԾ ԱՆՏՈՆ ՔՈՉԻՆՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական