Երեքշաբթի, Սեպտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

26/10/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հոկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայկական ոսկերչությունը միջազգային լայն ճանաչում է ստանում, տարեցտարի ավելանում են «Yerevan show 2013» ոսկերչության միջազգային ցուցահանդեսի մասնակիցների թիվն ու աշխարհագրությունը:

Հոկտեմբերի 28-30, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր: Կայանալիք երրորդ ցուցահանդեսին կներկայացվեն ավելի քան 20 երկրի 100 ընկերության աշխատանքներ: Այս տարի էլ ցուցահանդեսին որպես պատվավոր հյուրեր ներկա կգտնվեն Համաշխարհային ոսկերիչների ասոցիացիայի նախագահ Գայետանո Կավալիերին եւ Malca-Amit Global Limited ընկերության ղեկավար Նայջըլ Փաքսմանը:

Այս տարի ցուցահանդեսում կներկայացվի 130 տաղավար: Սա, ըստ Հայ ոսկերիչների համաշխարհային միության փոխնախագահ Արտակ Ուդումյանի , հսկայական առաջընթաց է, որովհետեւ նախորդ ցուցահանդեսում ներկայացվել էր ընդամենը 36 ընկերության աշխատանք 48 տաղավարով: Ավելացել է նաեւ հայկական ընկերությունների թիվը. «Հայաստան» տաղավարով այս տարի կներկայացվեն 25 ընկերության աշխատանքներ:

Արտակ Ուդումյանի խոսքերովՙ միությունը հսկայական ջանք է գործադրել, որպեսզի ցուցահանդեսը տեղականից վերածվի տարածաշրջանայինի: Առաջին արգելքը հաղթահարված է, եւ Երեւանում կայանալիք ցուցահանդեսներն արդեն ընդգրկվել են ընդհանուր ոսկերչական ցուցահանդեսների ցանկի մեջ:

«Դրա մասին է խոսում այն փաստը, որ խոշոր ընկերությունները, որոնք հաշվառում են ցուցահանդեսները, մարկետինգ են անում, արդեն մտցրել են ցուցահանդեսն իրենց չվացուցակի մեջ: Այս ցուցահանդեսները նպաստում են նաեւ Հայաստանում ոսկեգործության զարգացմանը», վստահեցրեց Ուդումյանը:

Արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանի գնահատմամբՙ Հայաստանը լավ հնարավորություն ունի դառնալու ոսկերչական կենտրոն: Այժմ Հայաստանի ոսկերիչների ասոցիացիան կառավարության հետ քննարկում է ոսկերչության ոլորտում ազատ տնտեսական գոտի ստեղծելու հարցը: Միրզոյանի խոսքերովՙ հոկտեմբերի վերջին կայանալիք ցուցահանդեսը եւս մեկ հարթակ է որպեսզի միջազգային ընկերությունները ծանոթանան առեւտրատնտեսական գոտու հնարավորություններին եւ հետագայում ներդրումներ կատարեն:

Միությունը ցուցահանդեսին մասնակցելու հրավեր է ուղարկել ավելի քան 100 գնորդի: Նրանք Ռուսաստանից. Արաբական Միացյալ Էմիություններից եւ Բելառուսից առեւտրական կազմակերպությունների ղեկավարներ են, ովքեր կգնեն զարդեր, կկնքեն պայմանագրեր եւ ձեռք կբերեն համագործակցության նոր եզրեր: Ստացվում է, որ երեւանյան ցուցահանդեսը հրաշալի հարթակ է դառնում եւ ապահովում կապ ու շահավետ համագործակցություն ոսկերիչների եւ գնորդների համար:

Ցուցահանդեսի շրջանակներումՙ հոկտեմբերի 29-ին տեղի կունենա նաեւ համաժողով, որտեղ կներկայացվեն զեկույցներ Հայաստանում եւ աշխարհում ոսկեգործության զարգացման խնդիրների վերաբերյալ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ` ԴԵՂԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԿԱՄ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

19 սեպտեմբերի, 2025

Ադրբեջանի տնտեսությունը կոլապսի մեջ

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Դուրս գալ տեխնոլոգիաների զոհի կարգավիճակից

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Բաքվի հպարտանքը, Հայաստանի խաղաղությունը եւ ՌԴ-ի դերը

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Խաչատուր Մխիթարյան. «Թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը չեն կարող արցախցիների վերաբերյալ այնպիսի որոշումներ կայացնել, որ կկասեցնեն նրանց իրավունքների իրացման տեսական հնարավորությունը»

19/09/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Եթե ուզում է բարեփոխել Եկեղեցին, թող նախ հրաժարական տա. Սուրեն Սուրենյանց

23/09/2025

Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարում հայտարարել է․ «Կտրիճ Ներսիսյանին կհամոզենք, որ Աստված կա, իսկ ժողովուրդն իր վրա իշխանություն ունի»։...

ԿարդալDetails

Եթե Փաշինյանը իսկապես ցանկանում է բանավեճ, ապա պետք է նախ հրապարակել բոլոր փաստաթղթերը, առաջին հերթին՝ 2019 թվականին իր սեղանին դրված փաթեթը. Սուրենյանց

23/09/2025

Դու սերիական ստախոս ես. քո խոսքին հավատ չկա, հրապարակի 2019 թվականի փաստաթուղթը և բանավեճի կարիք չի լինի. Զուրաբյան

22/09/2025

Անահիտ Ավանեսյանին առաջարկում ենք արդեն պատրաստ հայցը ներկայացնել դատարան՝ պայմանով․ փաստաբան

22/09/2025

Բաքվի դատարանում Դավիթ Մանուկյանը և Դավիթ Բաբայանը միջնորդել են որպես վկա կանչել Փաշինյանին, Միրզոյանին և Կասպշիկին

22/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական