Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Բերման է ենթարկվել Թադևոս Ավետիսյանը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Թադևոս Ավետիսյանը բերման է ենթարկվել։  Այս մասին հայտնում են Ազգային կոմիտեից։

«Իրավական ամենաթողություն. Էրեբունու ոստիկանական բաժին բերման է ենթարկվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը», – նշված է Ազգային կեմիտեի տարածած հայտարարության մեջ։

Այսօր ժամը 09։00-ի դրությամբ Երևանի փողոցներից բերման է ենթարկվել 53 քաղաքացի:

Փաստաբանները զբաղվում են քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ:

Հիշեցնենք, որ վաղ առավոտից Երևանի փողոցներում անհնազանդության ակցիաներ են։

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը տեղեկացնում է. «Բոլոր քաղաքացիները, ովքեր բերման են ենթարկվում մայթերից` ոստիկանի օրինական պահանջը չկատարելու մասին զեկուցագրերի հիման վրա, կարող են հանցագործության մասին հաղորդում տալ իրենց ազատությունը սահմանափակած ու կեղծ զեկուցագիր ներկայացրած ոստիկանների դեմ»։