Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Արցախից տեղահանված ընտանիքների մի մասը կտեղավորվի Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում

«Հարգելի համագյուղացիներ, մոտակա ժամերի ընթացքում սպասվում է Արցախից ընտանիքների ժամանումը նաև մեր բնակավայր: Նրանց կեցության նվազագույն պայմաններն ապահովելու համար կա ձեր օգնության կարիքը: Ովքեր կարող են տրամադրել մահճակալ, անկողնային պարագաներ և առաջին անհրաժեշտության այլ իրեր, խնդրում ենք դիմել Ձորագյուղի վարչական կենտրոն»:

Այս մասին տեղեկացնում են Ձորագյուղի համայնքապետարանից: