Գութ ունենանք, փրկենք նրանց
Գերմանական տարբեր լրատվամիջոցներ սեպտեմբերի 22-ին ահազանգում են, որ Արցախի բնակչությունը չունի անվտանգ լինելու զգացում, եւ նրանց վախն ու երկյուղը հիմնավորված է: «Ֆրանկֆուրտեր ռունդշաուն» 16:20-ի լրատվությամբ հղում տալով մասնավորապես ռումինական Digi24 լրատվականին ծանուցում է, որ Ադրբեջանից ժամանած զորքերը օղակել են ԼՂ մայրաքաղաքը, իսկ նույն աղբյուրին հարցազրույց տված ինքնավար մարզի խոսնակը (կարելի է ենթադրել՝ Արցախի Հանրապետության նախագահի խոսնակը- Ան. Հ.) հավելել է, որ Ստեփանակերտում մարդիկ վախ ունեն, թե զինվորները ցանկացած պահի կարող են քաղաք մտնել եւ կոտորել հայ բնակիչներին:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ