Ուրբաթ, Հունվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արայիկ Հարությունյանը հայտնվել է Ուկրաինայի «սև» ցուցակում. «Turktime.net» կայքէջ

15/09/2023
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սեպտեմբերի 9-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում Արցախի նախագահ է ընտրել Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Շահրամանյանին։

 Միջազգային շրջանակները, ընդհանուր առմամբ, չեն ճանաչել այս ընտրությունը, ավելին՝ որոշ երկրներ, ինչպիսիք են  Թուրքիան և Ուկրաինան՝ նույնիսկ դատապարտել:

Իսկ ճանաչողների թվում են ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության նախագահ Վադիմ Կրասնոսելսկին, Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Ալան Գագլոևը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, քաղաքական կուսակցություններ և հասարակական գործիչները:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել ԱԺ-ին։ Սակայն նա հրաժարականի նախօրեին Շահրամանյանին նշանակեց Արցախի պետնախարար՝ այդ պաշտոնից ազատելով Գուրգեն Ներսիսյանին։

 Եթե իսկապես հեռանում էր պաշտոնից, ապա Հարությունյանը պիտի մտածեր ԱԺ-ին ազատ ընտրության հնարավորություն տալու մասին, այլ ոչ թե բռնանար օրենսդիր մարմնի կամքի վրա: Եվ ԱԺ-ն դրան նույնիսկ չառարկեց՝ փաստորեն դրանով Շահրամանյանի ընտրությունը շահարկելով, և դա  Արցախի ԱԺ-ի հետ Արայիկի փոխհամաձնեցված գործողություններով պայմանավորելու առիթ տվեց շահագրգիռ պետություններին:

Համենայն դեպս, Արայիկ Հարությունյանը հայտնվել է Ուկրաինայի «սև» ցուցակում: Այդ մասին սեպտեմբերի 14-ին տեղեկացրել է «Turktime.net» կայքէջը, որը  գրում է.

 «Ըստ Ղրիմի լրատվական գործակալության՝ Ղարաբաղում գտնվող հայ անջատողականների նախկին առաջնորդ (Ղարաբաղի նախկին նախագահ) Արայիկ Հարությունյանը հայտնվել է Ուկրաինայի թշնամիներին ցուցակագրող “Mirotvorets” կայքում:

«Mirotvorets»-ը Հարությունյանին մեղադրում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ոտնահարելու, ռուս զավթիչների և ահաբեկիչների հանցակիցը լինելու և Ոկրաինայում  գործած բոլոր հանցագործություններում ռուսական իշխանություններին անվերապահորեն աջակցելու մեջ:

Կայքում հրապարակված նյութի մեջ նշվում է, որ Հարությունյանը բացահայտորեն աջակցել է նաև  «Պուտինի ագրեսիվ ծրագրերին ու Ռուսաստանի զավթիչ քաղաքականությանը»:

Ուկրաինայի անվտանգության ծառայությունները միանգամայն հաստատել են Արայիկ Հարությունյանին «Mirotvorets»-ի հարուցած մեղադրանքները:

Ի դեպ՝ ուկրաինական «Mirotvorets» կայքէջը ինտերնետային պլատֆորմ է, ստեղծվել է 2014-ին, երբ ռուսները սկսեցին ռազմական գործողություններ ծավալել Արևելյան Ուկրաինայում:

Հակոբ Չաքրյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եվրախորհրդարանն ընդունեց Թուրքիայի վերաբերյան 2022թ. զեկույցը. այն անհնար է համարում ԵՄ-Թուրքիա անդամակցության բանակցությունների հետագա ծավալումը

Հաջորդ գրառումը

Էնքան ասֆալտ ուտեք ու բորդյուր լիզեք… դե բախտներդ փորձեք

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի ներսում սոցիալական վիճակն ու տնտեսական բարդ իրողությունները փորձում են օգտագործել արտաքին դերակատարները. վերլուծություն

02/01/2026
Հրապարակախոսություն

Բազմիցս է լիակատար կործանումը թվացել անխուսափելի, և, այնուամենայնիվ, կարողացել ենք դիմանալ, հաղթահարել ու վերապրել. Արմեն Այվազյան

02/01/2026
Հրապարակախոսություն

Այն, ինչ այսօր տեղի է ունենում, լոկ իրավական գործընթաց չէ, այլ Փաշինյանի վարչակազմի ուղղակի հարձակումը Քրիստոսի և կրոնական ազատության դեմ. Ամստերդամ

31/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Խունտան իրականում իրականացնում է թշնամի գլոբալիստական ուժերի ծրագիրը և վայելում նրանց անվերապահ աջակցությունը. Արմեն Այվազյան

31/12/2025
Հաջորդ գրառումը

Էնքան ասֆալտ ուտեք ու բորդյուր լիզեք... դե բախտներդ փորձեք

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական