Կիրակի, 26 Հուլիս, 2026

Արցախի համար այս ծանր օրերին վճռականություն, իմաստնություն և կամք եմ մաղթում Արցախի նորընտիր նախագահին. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտջ Քոչարյանը շնորահավորել է Սամվել Շահրամանյանին՝ Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան էջում:

«Շնորհավորում եմ Սամվել Շահրամանյանին՝ Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ։

Արցախի համար այս ծանր օրերին վճռականություն, իմաստնություն և կամք եմ մաղթում Արցախի Հանրապետության նորընտիր նախագահին», – գրել է երկրորդ նախագահը: