Երեւանում Ճապոնիայի դեսպանատան բացման հարցը դեռեւս լուծված չէ: Այս մասին երեկ լրագրողներին տեղեկացրել է Ճապոնիայի դեսպանության լիազորված համակարգող Արիհիկո Հասեգավան:
Ներկայումս Ճապոնիայի դեսպանատունը գործում է Ռուսաստանում եւ համատեղությամբՙ Հայաստանում, իսկ նստավայրը Մոսկվայում է:
Արիհիկո Հասեգավան նշել է, որ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը դեսպանատներ բացելու հայտ է ներկայացրել վեց երկրների, այդ թվումՙ Հայաստանին: Առայժմ հայտնի չէ` կառավարությունը կհաստատի՞ հայտը:
Ճապոնիան ծրագրում է դեսպանատներ բացել Հայաստանում, Թուրքմենստանում, Բութանում, Նամիբիայում, Մարշալյան կղզիների հանրապետությունում եւ Բարբադոսում: