Հնդկաստանի Չեննայ քաղաքում երեկ կայացավ շախմատի աշխարհի առաջնության Անանդ-Կառլսեն մրցախաղի 3-րդ պարտիան, որում սպիտակներով խաղում էր հնդիկ գրոսմայստերը: Ինչպես նախորդ 2 պարտիաներում, այս անգամ էլ խաղաղ ելք գրանցվեց: 52-րդ քայլին մրցակիցները հաշտություն կնքեցին: 3 տուրից հետո հաշիվը հավասար է` 1,5-1,5:
Այսօր կկայանա մրցախաղի 4-րդ պարտիան, որում սպիտակներով կխաղա Մագնուս Կառլսենը: