Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԱԿ-Ի ՀՐԱՒԷՐՈՎՙ ՀԱՍԱՆ ՋԵՄԱԼ ԿԸ ՏԵՍԱԿՑԻ ՆԻՒԵՈՐՔԱՀԱՅԵՐՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՈՒՆ ՀԵՏ

16/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՅԱԿՈԲ ՎԱՐԴԻՎԱՌԵԱՆ, Նիւ Ջերսի

Շաբաթ, նոյեմբերի 9-ին, առաւօտեան ժամը 9-ին ՌԱԿ-ի Մեծագոյն Նիւ Եորքի Արմենական-Յովսէփեան ակումբին հրաւէրով նախաճաշ-հանդիպում մը կազմակերպուեցաւ թուրք լրագրող ու Մեծ եղեռնի պատասխանատուներէն Ջեմալ փաշայի թոռան` Հասան Ջեմալի հետ: Բացի ընկերներէ, ներկայ գտնուեցան նաեւ Հայկական Համագումարի (Արմինիըն Էսեմբլի), Վարդանանց Ասպետներու համախմբումի, ԹՄՄ-ի պատասխանատու ազգայիններ: Հանդիպումը տեղի ունեցաւ ԹՄՄ-ի Նիւ Ջըրզիի կեդրոնին մէջ:

Օրուան բացումը կատարեց բժիշկ Վաղինակ Դարբինեանը, որ յանուն ՌԱԿ-ին բարի գալուստ մաղթեց ներկաներուն եւ վարեց օրուան յայտագիրը: Քաղաքս այցելաբար ժամանած լաթաքիահայ գրող եւ կուսակցութեան բարեկամ Յակոբ Ադամեան ընթերցեց Հասան Ջեմալի գրքին իր կողմէ թարգմանուած նախաբանը, որ ինքնին արեւմտահայ գեղեցիկ թարգմանութիւն մըն էր: Սոյն գիրքին հրատարակութիւնը շուտով պիտի իրականանայ ԹՄՄ-ի կողմէ: Այնուհետեւ խօսք առաւ Վարդանանց ասպետներու ծանօթ սպարապետներէն եւ սիրուած ազգային Հրանդ Կիւլեան, որ հակիրճ գիծերու մէջ ներկայացուց օրուան հիւրը, որ յատկապէս եկած էր ներկայ գտնուելու այս եւ նախորդ երեկոյեան Սրբոց Ղեւոնդեանց եկեղեցւոյ մէջ տեղի ունեցած ժողովրդական հանդիպման, որուն ներկայ գտնուած էին 250 ազգայիններ:

Յաւուր պատշաճի իր խօսքը փոխանցեց ՄԱԿ-ի մօտ Հայաստանի մշտական ներկայացչութեան դիւանագէտներէն Սահակ Սարգսեան, որ շեշտեց նման հանդիպումներու կարեւորութիւնը հանրային կարծիք կազմելու համար Ցեղասպանութեան շուրջ, մանաւանդ` Մեծ եղեռնի դարադարձի նախօրէին:

Պրն Ջեմալ անգլերէն լեզուով կարդաց իր խօսքը Ցեղասպանութեան նուիրուած իր համանուն գիրքին հրատարակութեան դրդապատճառներուն մասինՙ տալով լուսաբանութիւններ: Ան իր գրաւոր խօսքը յանձնեց ՌԱԿ-ի պատասխանատուներուն, որպէսզի հրատարակուի ՌԱԿ պաշտօնաթերթ` «Արմինիըն Միրըր-Սփեքթէյթըր» շաբաթաթերթին մէջ:

Առիթ տրուեցաւ ներկաներուն սրտբացօրէն արտայայտուելու եւ հարցադրումներ կատարելու: Ներկաները կրցան իրենց երբեմն զգացական, երբեմն քաղաքական սուր հարցերը տալ հիւրին: Հասան Ջեմալ այդ հարցերուն պատասխանեց ամենայն պատասխանատուութեամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍՏՐԱՍԲՈՒՐԳԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՌՋԵՎ ՎԵՑ ԱՄԻՍ ԾԱԾԱՆՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐՈՇԸ ՓՈԽԱՐԻՆՎԵՑ ԱՎՍՏՐԻԱՅԻ ԴՐՈՇՈՎ

Հաջորդ գրառումը

«ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԸ»

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

«ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԸ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական