Հնդկաստանի Չեննայ քաղաքում մեկնարկած շախմատի մրցաշարին մասնակցող 118 շախմատիստների թվում են Հայաստանի 6 ներկայացուցիչներ: Անցկացված 5 տուրից հետո հայ շախմատիստներից առավել հաջող են հանդես գալիս գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանն ու Լեւոն Բաբուջյանը, որոնք վաստակել են 4-ական միավոր: Սամվելը մեկնարկում 4 անընդմեջ հաղթանակ տոնեց Նաֆիսա Մումինովայի, Կարտիկեյանի, Ադիջա Ուդեշիի եւ Լաքսմանի հետ պարտիաներում: 5-րդ տուրում հայ շախմատիստն առաջին պարտությունը կրեց Բաբու Լալիտի հետ մրցավեճում, որը Գուջրաթի Վիդիթի եւ Միխայիլ Մոզարովի հետ 4,5-ական միավորով գլխավորում է աղյուսակը:
Լեւոն Բաբուջյանը հաղթելով Սուդհակար Բաբուին եւ Շարմա Հիմանշուին, 3-րդ տուրում պարտվեց Լաքսմանին, ապա կրկին 2 անընդմեջ հաղթանակ տոնեց Շահ Սագարի եւ Տիգրան Ս. Պետրոսյանի նկատմամբ: Վերջինս Վահե Բաղդասարյանի եւ ռուսաստանցի Կարինա Համբարձումովայի հետ 3-ական միավոր է վաստակել: 2 միավոր ունի Հովիկ Հայրապետյանը, 1,5ՙ Մարիա Գեւորգյանը: