Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՋՈՒՐԸ ՉՏԵՍԱԾ, ԿԱՄ` ՌԴ-ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

19/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մ. Խ.

Հայաստանում ինչ-ինչ եվրասիական շարժեր են տեղի ունենում, սակայն, կարելի է ասել, դրանք ոչ թե ըստ էության են, այլ մի տեսակ առայժմ արտաքին ցուցափեղկի համար: Պարզ է, որ մինչեւ Մաքսային միություն մտնելու ճանապարհային քարտեզը չհաստատվի, հստակ ժամանակացույց չլինի` որեւէ առարկայական քայլի մասին դժվար է որեւէ բան ասել, առավել եւս` դեռ պետք է հետեւում մնան Վիլնյուսի գագաթաժողովն ու այսօր Վիեննայում կայանալիք Սարգսյան-Ալիեւ հանդիպումը. առաջինն, այո, ինչ-որ հստակեցումներ կարող է բերել, երկրորդը հազիվ թե շարքային եւ բանակցությունների շարունակականությունը փաստող հանդիպումից այն կողմ անցնի: Հավանաբար` ՌԴ նախագահ Պուտինի այցը (պաշտոնական հաստատում կամ հերքում դեռեւս չկա) եւս դեռ կունենա «ճանապարհային քարտեզի» ճշգրտման առումով, որն, ըստ տարբեր աղբյուրների, դեկտեմբերի կեսերին պետք է պատրաստ լինի: Այս` ցուցափեղկային կողմի ապահովման առումով, հատկանշական են ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկիի գլխավորած պատվիրակության հանդիպումները Հայաստանի խորհրդարանում, մանավանդ որ դրանց մի պաշտոնական մաս կիրակի (՞) օրն է տեղի ունեցել, փաստելով, որ միայն դեռեւս գեղեցիկ խոսքերի արտասանության համար ոչ աշխատանքային օրը եւս հարմար է (քանի որ ԱԺ նախագահը հաջորդ օրը մեկնում էր Բրազիլիա): Ու անկախ նրանից, որ Հայաստանում Եվրասիական միությանն անդամակցելու հակառակորդներ եւս բավական կան, ու այս առումով ժողովրդին հարցնելու գործընթաց որեւէ ձեւով դեռեւս տեղի չի ունեցել:

Վերադառնալով Սլուցկիի այցին եւ Հայաստան-ՌԴ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին` նշենք, որ, ըստ ԱԺ կայքի, Սլուցկիի գլխավորած պատվիրակությունը նախ շաբաթ օրը ԱԺ նախագահին է հանդիպել, Սլուցկին էլ բարձր է գնահատել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ներկա մակարդակը: Ապա կիրակի տեղի է ունեցել մեր խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի համատեղ նիստը Ազգային ժողովում: Այս նիստում, կարդալով ԱԺ նախագահի ուղերձը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ասել է, թե Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը հաջողությամբ զարգանում է միջպետական փոխգործակցության բոլոր ուղղություններով, հայկական կողմը ռուս գործընկերների հետ պատրաստ է ակտիվ եւ կառուցողական աշխատանքի, մեր խորհրդարանականները ունեն համագործակցելու ցանկություն եւ տրամադրվածություն եւ որ` Հայաստանը հետաքրքրված է Մաքսային միության շրջանակներում միջխորհրդարանական գործընկերության զարգացմամբ, հատկապես հաշվի առնելով եվրասիական տնտեսական տարածքին անդամակցելու հեռանկարը:

Հետաքրքրական է եղել փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի ելույթը, ըստ որի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից Հայաստանիՙ Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհային քարտեզը նախատեսվում է հաստատել դեկտեմբերին, այս ուղղությամբ Հայաստանը աշխատանքներ է իրականացնում, մեր օրենսդրությունը համապատասխանեցվում է Մաքսային միության օրենսդրությանը: Եվ մեր փոխարտգործնախարարի կողմից հնչեցվել է, թե Երեւանը մինչեւ փետրվար ամիսը գործնականում պատրաստ կլինի Մաքսային միությանը եւ միասնական տնտեսական տարածքին անդամակցելու պայմանագրի ստորագրմանը:

Նիստի ընթացքում հայկական եւ ռուսական կողմերից համապատասխանաբար ելույթ ունեցած Արտակ Զաքարյանի եւ Լեոնիդ Սլուցկիի ելույթներում եւս եղել են հետաքրքրական պահեր. Ա. Զաքարյանը, անդրադառնալով Հայաստանիՙ եվրասիական ինտեգրման մասնակցությանը, նշել է, որ այն առաջին հերթին պայմանավորված է նոր ռեսուրսներ օգտագործելու ձգտմամբՙ պետության զարգացման, տարածաշրջանում խաղաղության ապահովման եւ մեր քաղաքացիների բարեկեցության բարձրացման համար: Ըստ նրա` Հայաստանի համար ռազմավարական խնդիր է աբխազական երկաթուղու վերաբացումը: Իսկ ահա Լ. Սլուցկին Մաքսային միության շրջանակներում համագործակցության ձեւաչափի համատեքստում կարեւորել է ռուսերենի իմացության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլերը, կրթամշակութային կենտրոնների զարգացումը:

Հետաքրքրական էր նաեւ այն հանգամանքը, որ մեր պատգամավորները ներկայացրել են այն մտահոգությունները, որոնք ունի հայ հասարակությունը եվրասիական ինտեգրման եւ Մաքսային միության անդամակցության գործընթացներում` մասնավորապես Լեռնային Ղարաբաղի մասնակցության հնարավորությունները, հեռահաղորդակցության եւ անվտանգության ապահովման խնդիրները:

Ավելի ուշ տեղի ունեցած Զաքարյանի եւ Սլուցկիի ասուլիսում առաջինը նշել է, որ երկու երկրների խորհրդարանների պատմության մեջ առաջին անգամ է նման համատեղ նիստ անցկացվում, Լ. Սլուցկին ընդգծել է, որ եվրասիական ինտեգրումը պետք է դառնա ժողովրդական նախագիծ: Նրա համոզմամբՙ մարդիկ պետք է զգան, որ եվրասիական ինտեգրումը անհրաժեշտ է եւ բարելավում է իրենց կյանքը: Նա կարեւորել է նաեւ մշակութային եւ հումանիտար համագործակցությունը, մասնավորապես` Հայաստանում ռուսերենի զարգացման ծրագրերը եւ հայ դպրոցների բացումը Ռուսաստանում:

Այս բոլորից հետո մնում է ասել, որ Հայաստանի հասարակության ներսում առկա խմորումների առումով` առ Հայաստանի կողմից ինտեգրման ուղու կտրուկ փոփոխությունը, զարմանալի է ռուսների մաքսիմալիզմը, որի տակ ռուսական շահի քաղաքականությունն է բնականաբար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՇՔԱՆՇԱՆՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱՅԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ Ս. ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՇԻՐԱԿԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԱՏԱԽԱԶԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՇԻՐԱԿԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԱՏԱԽԱԶԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Անհետ կորած զինծառայողի հոր ինքնազգացողությունը վատացավ. բողոքի ակցիայի վայր շտապօգնության բրիգադ ժամանեց

29/09/2025

Պաշտպանության նախարարության շենքի մուտքի մոտ դրությունը լարված է մնում։ 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինվորների՝ բողոքի ակցիա իրականացնող ծնողներն ուժով փակել...

ԿարդալDetails

Լարված իրավիճակ ՊՆ-ի մոտ. անհետ կորածների հարազատների բողոքի ակցիայի վայր են բերվել մեծաքանակ ոստիկաններ

29/09/2025

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո. Վահե Հովհաննիսյան

29/09/2025

Իշխանության ներկայացուցիչները շահարկում են անհասկանալի վենդետայի վարկածը. Մեսրոպ Առաքելյան

29/09/2025

Վաղարշապատ՝ իմ Հայրենիք. Խաչիկ Մանուկյան

29/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական